27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ձայների վերահաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Ասատրյանը պատռած քվեաթերթիկների մեջ տարօրինակ բան նկատեց։ Նա պնդեց, որ բոլոր քվեաթերթիկները պոկված են նույն անկյունից։

«Ակնհայտ է, որ նույն տեղից ծալած է, ու ինչ որ մեկը պատռել է։ Նման կարգավորում չկա, որ ծալածները անվավեր ճանաչվի»,- ասաց հանձնաժողովի նախագահը։ 

12/4 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկն էլ ասաց, որ իրենց տեղամասում ծալած քվեաթերթիկները հանձնաժողովի նախագահը անվավեր էր ճանաչում և պատռում։ Հանձնաժողովի նախագահը զանգահարեց տեղամասային կենտրոնների նախագահներին և պարզաբանում պահանջեց։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը առանձնացրեց անվավեր ճանաչված 27 քվեաթերթիկ և առաջարկեց վավեր ճանաչել դրանք։ Հանձնաժողովի անդամներից մեկն առարկեց և քվեարկության դրվեց քվեաթերթիկները անվավեր թողնելու հարցը։ Այդ առաջարկը չընդունվեց։

Արդյունքում որոշվեց քվեաթերթիկները վավեր ճանաչել։ Տաթևիկ Ասատրյանը նշեց, որ պատռված քվեաթերթիկները տարբեր կուսակցություների օգտին քվեարկած ձայներ են։ Հիշեցնենք, որ 500-ից ավելի տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքներ վերահաշվարկվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։