ՀՀ-ն հույսը պետք է դնի իր ՀՕՊ-ի վրա. Ասրյանը` ՌԴ-ի հետ միացյալ պաշտպանությունից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Հիմա աշխարհում չկա այդպիսի մի պետություն, որի օդը 100 տոկոսանոց փակ լինի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Եթե նույնիսկ փաստաթղթով ձևակերպվում է, որ իրենց օդային տարածքը 100 տոկոսանոց փակ է, դա ինչ-որ փոքր ժամանակից հետո ճեղքվում է:

Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման համատեքստում  այդ աշխատանքն  առաջնակարգ տեղ է զբաղեցնում՝ օդը փակելու (չակերտավոր, որովհետև դա զինվորական տերմինաբանություն չէ)՝ հակաօդային պաշտպանությունը և հակահրթիռային պաշտպանությունը ունենալու համար:

Եվ այստեղ մենք ոչ միայն ձեռք ենք բերում հակաօդային պաշտպանության միջոցներ, այլ հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգում կործանիչ ավիացիան իր հրթիռներով (որը դուք տեսաք զորահանդեսի ընթացքում), նա էլ մեծ նշանակություն ունի հակաօդային պաշտպանության մեջ: Նաև մենք արդեն Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ ակտիվ աշխատանքի արդյունքում, մեր ընկերությունների ձեռքբերումների արդյունքում, ձեռք ենք բերում այնպիսի միջոցներ, որոնք մեր հակաօդային պաշտպանության մակարդակը բարձրացնում են: Ինքը գնահատվում է համապատասխան տոկոսներով և, կարելի է ասել, օրեցօր բարձրացվում է: Մենք այդ ուղղությամբ՝ հակադրոնային համակարգ, հակաօդային պաշտպանության համակարգ, հակահրթիռային պաշտպանության համակարգ օր ու գիշեր աշխատում ենք»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։