Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

«Հայաստան» դաշինքը մանդատներ վերցնելու կամ չվերցնելու հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել․ և այդ հարցը կքննարկվի միայն ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացներից հետո․ այս մասին ասուլիսում հայտարարեց դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այս փուլում առաջնահերթությունը վերահաշվարկների իրականացումն ու ընտրությունների արդյունքների վիճարկումն է ՍԴ-ում։

«Դրանից հետո, խորհրդակցելով նաև շեմը անցած ուժերի հետ, կգանք էդ որոշմանը։ Էս փուլում մենք բողոքարկում ենք արդյունքները, դրանից հետո գնալու ենք Սահմանադրական դատարան, ըստ էդ արդյունքների՝ խորհրդակցելով շեմը անցած ընդդիմադիր ուժերի հետ, որովհետև առնվազն մեր պարագայում գոյություն ունի ավելի խոշոր ընդդիմադիր միավոր և միասին որոշում ենք կայացնում»,- պարզաբանեց Սաղաթելյանը։

Միաժամանակ նա քննադատեց որոշ քաղաքական ուժերի, որոնք, իր գնահատմամբ, ընտրություններում քիչ ձայներ ստանալով հանդերձ, փորձում են թելադրել ընդդիմության հետագա քայլերը։

Մանրամասները՝ տեսանյութում։