Գագիկ Ծառուկյանը Հանրայինից 6 մլն դրամ է պահանջում՝ մայիսի 24-ի ռեպորտաժի համար

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայցադիմում են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ՝ ընդդեմ Հայաստանի հանրային հեռուստաընկերության մայիսի 24-ին արված հրապարակման համար։ Այն շուրջ 49 հազար դիտում ունի։

Հայցվորների պնդմամբ՝ «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ նյութի և տեսանյութի ընթացքում Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են։

«Տեսանյութը կազմվել և տեղեկատվությունը ներկայացնում է միակողմանի, ռեպորտաժը պատրաստելիս «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերությունը տեղեկատվությունը չի ներկայացրել բարեխիղճ և հավասարակշռված, լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։ Մասնավորապես իրականությունը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ, կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ, նշված բոլոր թեզիսները և պնդումները սխալ են։ Տեսանյութը ներկայացվել է տեսանյութի հրապարակման պահին իշխող քաղաքական ուժի օրակարգին համահունչ՝ այն ծառայեցնելով վերջիններիս շահին և ընտրություններում այլ թեկնածուների նկատմամբ առավելություն ձեռք բերելուն»,-նշվում է հայցադիմումի մեջ։

Բացի այդ, Ծառուկյանը 6 միլիոն դրամի չափով փոխհատուցում է պահանջում Հանրայինից։

Ռեպորտաժում, օրինակ, նշվում է․ «Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան ջրերը թեպետ միշտ չէ, որ նույն առվով են հոսել, սակայն քիչ չեն եղել նաև մերձեցման պահերը: 2008-ի մարտի 1-ի դեպքերից 20 օր անց քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին Հանրապետականը, Բարգավաճը, Դաշնակցությունն ու ՕԵԿ-ը։ Ծառուկյանի համար դժվար ժամանակները սկսեցին 2012-ից՝ Սարգսյանի հետ առճակատումից հետո: Նա քաղաքական փակված էջը կրկին բացեց 2017-ի խորհրդարանի ընտրությանը, և արդեն 2020-ին մեղադրվում էր ընտրակաշառքի համար»:

Հունիսի 5-ին գործը մակագրվել է դատավոր Գուրգեն Քոթանջյանին։

Եվգենյա Համբարձումյան