«Դիտորդական կազմակերպություններից մոլորյալներ են եղել». Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
Բոլորը

Վաղարշապատ համայնքում իր ընտրական իրավունքն արդեն իրացրել է 11 հազար 910 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող 91 հազար 52 քաղաքացիների 13 տոկոսը։ Այս մասին Factor TV-ին հայտնեց թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը։

«Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում ձևավորված 65 տեղամասային կենտրոններից 64-ը ժամը 8:00-ին բացվել են, խնդիրներ, հարցադրումներ գրեթե չեն եղել: Մինչև այս պահը դիմում-բողոք որևէ կողմից չենք ստացել։ Քվեարկությունը, ընդհանուր առմամբ, բնականոն հունով է գնում: 65-րդ տեղամասն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն է, որտեղ քվեարկությունը սկսվել է ժամը 11:00-ից։ Ունեցել ենք շրջիկ արկղ, որը կազմակերպվել է ձերբակալվածների պահման վայրում, քվեարկությունն ավարտվել է: Ակտիվություն ավելի շատ նկատվում է Էջմիածին քաղաքում, քան գյուղական համայնքներում»,- ասաաց նա։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չեն եղել։

«Դիտորդական կազմակերպություններից մոլորյալներ են եղել, որ այլ դռնից են փորձել մտնել ընտրատեղամաս, չեն թույլատրել, զանգել ասել են՝ չեն թողնում, հետո պարզվել է՝ գլխավոր դռնից պետք է մտնեին։ Զուգահեռ ստիպված փորձել ենք նաև այդպիսի խնդիրներ լուծել, որոնք, կարծում եմ, ընդհանուր ընտրական գործընթացի հետ կապված էական որևէ ազդեցություն չունեցող բաներ են»,- հավելեց Գրիգոր Նազարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան