Ուրախ կլինեի, որ երկիրը չտանենք նոր ցնցումների․Կարապետյանը՝ հետընտրական հնարավոր զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը անդրադարձել է հետընտրական հնարավոր զարգացումներին, արտաքին քաղաքականությանը և իր նկատմամբ կիրառված իրավական սահմանափակումներին։

Հարցին, թե ընդդիմությունն ինչ սցենարների է պատրաստ իշխող ուժի հնարավոր հաղթանակի դեպքում և արդյոք հետընտրական հանրահավաքներ նախատեսվում են, Սամվել Կարապետյանը շեշտել է երկրում կայունություն պահպանելու անհրաժեշտությունը։

«Համենայն դեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որովհետև ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցում»,- նշել է նա։

Դաշինքի առաջնորդը հավելել է, որ այսօր իր վերջնական խոսքն ասում է ժողովուրդը, և ինչպես ժողովուրդը որոշի, այդպես էլ կլինի։ Սամվել Կարապետյանն անդրադարձել է նաև արտաքին գործընկերների հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը պետք է հավասարակշռված և լավ հարաբերություններ ունենա բոլոր ուժային կենտրոնների, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ։

«Հավասարակշռությունը մեր դեպքում միանշանակ կլինի»,- վստահեցրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։