Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
Բոլորը

«Քվեարկեցի հանուն մեր երկրում մեծ փոփոխության ու վերակառուցվող Հայաստանի։ Այնպիսի Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելով, ոչ թե իրար վատություն անելով, իրար հետ կռվելով, հակադրվելով։ Վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը և սկսենք մեր երկիրը սարքել լուրջ, զարգացող, ակտիվ երկիր, ոչ թե հակադրություններով մեզ զբաղեցնենք ու բոլորս իրար կյանքը դժվարացնենք։ Նաև այնպիսի ուժեղ երկիր, որը մյուս սերունդներն է՛լ ավելի ուժեղացնեն, և ոչ թե նույն խնդրի առաջ կանգնենք։ Այսինքն՝ այս դասարանը փոխենք»,- Տաշիր քաղաքում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Արտերկրից ժամանած լրատվամիջոցներից մեկը Կարապետյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կասի իրենց կուսակցությանը ռուսական միջամտության մասին մեղադրանքների վերաբերյալ․ «Ոչ մի մեղադրանք չկա։ Մեր կուսակցությունում նման մեղադրանքներ չկան։ Բայց մեծ հարց կա՝ արդյո՞ք կան մեղադրանքներ «Քաղաքացիական պայմանագրի» և Թուրքիայի միջև։ Մենք պետք է դա ստուգենք։ Եթե մեր քաղաքացիները ժամանակ չեն տրամադրում, որ գնան ընտրության, նրանց տեղը, նրանց ճակատագիրը որոշվում է այլ ձևով։ Եթե ուզում ես քո ճակատագիրը որոշես՝ հինգ տարվա քո ճակատագիրը, ընդհանուր երկրի զարգացման, ուղղակի 10-15 րոպե, ոչ մի դժվարություն․ գալիս ես, մտնում ես, դուրս ես գալիս։ Դրա համար մեր հասարակությունը հիմնական մի կարևոր գործ ունի այսօր՝ բոլորը գնան ընտրեն իրենց ցանկությամբ, բայց մասնակցեն ընտրության։ Դա շատ կարևոր է։ Մասնակցեն ընտրության, որովհետև դա է այս պարագայում երկրում ամենակարևոր մեր քաղաքացիական դիրքորոշումը, պայքարի ձևը, թեկուզ ապագայի տեսլականը։ Մասնակցե՛ք ընտրության, մինչև այս եղած բոլոր քայլերից դուք հետևություններ արեք և մասնակցեք, սիրելի՛ հայրենակիցներ։ 10-15 րոպե է»։

Անդրադառնալով այն հարցին, թե տեղեկություններ կան, որ արտերկրից, մասնավորապես, Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին թույլ չեն տալիս դուրս գալ Հայաստանից և ուղարկելու են վարժական հավաքների, Կարապետյանը նշեց՝ դրանք ուղղակի տեղեկատվական հնարքներ են, որ մարդկանց մասնակցությունն ընտրություններին նվազեցնեն։

«Հայաստանի բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն ընտրություններին մասնակցել, դա իրենց սահմանադրական իրավունքն է, ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու։ Իշխանությունն ուզում է այնպես անել, որ քիչ մարդ մասնակցի ընտրություններին։ Երբ մեր բոլոր հայրենակիցները մեծ մասամբ մասնակցեն ընտրություններին, դա է լինելու իսկական կամարտահայտությունը։ Դա ևս մի ապացույց է, որ ցանկանում են, որ քիչ մարդ մասնակցի։ Բոլորս մասնակցենք, մեր կարծիքը հայտնենք, և այդ ժամանակ տեսնենք մեր ժողովրդի իրական կարծիքը, բոլորը կտեսնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։