«Կրասնոդարի» մարզիչը հայտնել է՝ որ դեպքում ակումբը բաց կթողնի Էդուարդ Սպերցյանին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը նշել է, թե որ դեպքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է հեռանալ ռուսական ակումբից։

«Չգիտես ինչու բոլորն ասում են, որ Էդիկն անպայման պետք է հեռանա այստեղից։ Բայց նա լճացման մեջ չէ, հակառակը՝ զարգանում է, ռեկորդներ է գրանցում, տիտղոս է նվաճում։ Այս մրցաշրջանը նրա համար ռեկորդային էր վիճակագրության առումով։ Երեք տարի Սպերցյանը ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան։ Կարծում եմ՝ չորրորդ անգամ ևս կճանաչվի լավագույնը։

Նա երկու տարի առաջ է սկսել նման բաներին այլ կերպ նայել։ Նա սովորեց չնյարդայնանալ, չանհանգստանալ։ Մենք շատ ենք խոսում այդ մասին, և Էդիկը հասկանում է, որ եթե լինի մեծ առաջարկ լավ ակումբից, Սերգեյ Գալիցկին, ամենայն հավանականությամբ, կընդառաջի նրան։ Եթե նման բան տեղի չունենա, նա կշարունակի պայքարել ամենաբարձր տեղերի համար Ռուսաստանում, բարելավել արդյունավետության ռեկորդներ, դա նույնպես գերազանց ուղի է։ Ես վստահ եմ, որ Էդիկը վայելում է իր կարիերայի ամեն օրն այստեղ»,- Մուրադ Մուսաևի խոսքը մեջբերում է Championat.com-ը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թ․ հունիսի 30-ը։ Ռուսաստանի ավարտված առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել էր բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում Սպերցյանի տրանսֆերային արժեքը։