Եթե որևէ ուժ ունենա բացարձակ իշխանություն, ձեզ ճղելու են, ձեր քթերից բերելու են, հարգելի՛ ժողովուրդ. Փաշոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե որևէ ուժ ունենա բացարձակ և անվերահսկելի իշխանություն, հարգելի քաղաքացիներ, ձեզ ճզմելու են, ձեր քթերից բերելու է, հատկապես նրանց, ովքեր ընդդիմադիր հայացքներ են ունեցել այս կամ այն թևի նկատմամբ: Ձեր քթերից բերելու են, լինելու են քաղաքական հետապնդումներ, ԱԱԾ-ն մտնելու է ձեր տները, եկեղեցու դեմ բռնությունները սաստկանալու են, ընդդիմադիրներին ծեծելու են, ձեզ ծեծելու են, շատ վատ է լինելու: Պետք է լինի վերահսկողություն, պետք է լինի հավասարակշռում և այդ բացարձակ իշխանությանը կարող է հավասարակշռել միայն ուժեղ պառլամենտը, պառլամենտարիզմը»,- Աջափնյակում մեկնարկող քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Կարպիս Փաշոյանը։

Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած բանավեճին, որին մասնակցում էին 18 քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ընդգծեց՝ այդ համակարգի և հասարակության միջև կա խոր անդունդ։

«Մեր առաջարկները տեղավորվում են այդ ազգային համաձայնության տրամաբանության մեջ, որ չլինի բացարձակ իշխանություն, որովհետև ինչ բացարձակ իշխանություն էլ լինի, ազգային համաձայնությունը խաթարվելու է, որովհետև այդ բացարձակ իշխանությունը նորից չի ներկայացնելու ամբողջ հանրությանը: Եվ երկրորդ, որ լինի կոմպրոմիսային թեկնածու, իսկ կոմպրոմիսային ի՞նչ է նշանակում՝ որ թեկնածուն ներկայացնում է տարաբնույթ շերտերի, խավերի և դասակարգերի հետաքրքրությունները: Երկու օր է «Եվրանյուզ»-ը նյութ է տարածում, որը հայերեն թարգմանությամբ նաև «Հայկական Ժամանակ» կայքում է դրված, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը հավաքում է 65% ձայն: Մենք շրջում ենք փողոցներում, բայց չենք տեսնում այդ 65%-ը, ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանի այդ 65% ընտրողներին և կոչ եմ անում շեղել մի 20%-30% ձայն և բաշխել տարբեր ուժերի օգտին: Ես կոչ եմ անում մեր ժողովրդին, որ երկիրը չդառնա գուբերնիա, դիկտատորական կառավարման երկիր, չդառնա մեկ անձի շոու»։

Մանրամասները՝ տեսանյութում։