97 մլրդ դրամի տուգանք․ ինչ ազդեցություն է ունեցել Փաշինյանի «վետոն»

Լուրեր

06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
Բոլորը

10 տարվա ընթացքում Հայաստանում արագաչափերի և տեսախցիկների արձանագրած խախտումների համար վարորդները վճարել են 97 մլրդ դրամ։ Տուգանքների ընդհանուր ծավալը տարեցտարի ավելացել է և 2016 թվականի համեմատ 2025-ին քաղաքացիները վճարել են 2․4 մլրդ դրամով կամ 28.6%-ով ավելի՝ 10․8 մլրդ դրամ։ 2026-ի առաջին եռամսյակում այդ թիվը կազմել է 2․4 մլրդ դրամ։ 

Ներքին գործերի նախարարությունից Factor.am-ին տրամադրած տվյալների համաձայն՝ «պիկային» է 2023 թվականը՝ 11․6 մլրդ դրամ։ Դրանից հետո վճարված տուգանքների որոշակի նվազում է եղել, թեև արձանագրված խախտումների թիվը մոտ 21%-ով ավելացել է։ Սա կառավարության կիրառած «բոնուս»-ների արդյունք է, օրինակ՝ 2024-ի ապրիլից տուգանքի որոշումից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում գումարը 30 %-ով նվազում է։ Այսինքն՝ բոնուսների բացակայության պարագայում տուգանքների ծավալը շատ ավելի մեծ կլիներ։

Ուշագրավ է, որ այս տուգանքների աճը դեռ 2014-ին կանխատեսել էր Նիկոլ Փաշինյանը։ Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավորը հայտարարել էր․ «Արագաչափերի և տեսախցիկների գործարկման հետևանքով ՀՀ քաղաքացիների ուսերին դրվել է 12 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսական բեռ։ Սա այն գումարն է, որ մարդիկ նախկինում օգտագործում էին իրենց ընտանիքի կարիքները հոգալու, տարբեր ծախսերի համար, հիմա ստիպված են կրճատել այդ ծախսերից և վճարել բացառապես տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների համար․․․ Եվ այս գումարի չափը գնալով ավելանալու է»։

Պատգամավոր Փաշինյանն առաջարկել էր «վետո դնել նոր արագաչափերի և տեսախցիկների տեղադրմանը», ավելին՝ ի վերջո արագաչափերն ընդհանրապես հանել Հայաստանի ավտոճանապարհներից։

Ուշագրավ է, որ այն ժամանակ իշխանությունն անսաց ընդդիմադիր պատգամավորի խոսքին․ 2016-ի համեմատ 2018-ին արագաչափերը պակասեցին 8-ով, իսկ ահա վարչապետ Փաշինյանի օրոք՝ 2018-ի համեմատ 2026-ի դրությամբ արագաչափերի քանակն ավելացավ 10-ով՝ ի հեճուկս ընդդիմադիր Փաշինյանի։ 

Տեսախցիկների թիվը, թեև չի ավելացել, բայց չի էլ պակասել․ 2022 թվականից մինչ օրս՝ 688 հատ, և բոլորը՝ Երևանում (մինչև 2022-ը արագաչափերը և տեսախցիկները կառավարում էր «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը)։

Վարչապետ Փաշինյանն արագաչափերի վերաբերյալ իր դիրքորոշման փոփոխությունը 2024-ին հիմնավորեց «հանրային դիմադրությամբ»։

Այսպիսով, 2014-ին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած երկու հիմնական թեզերից մեկը՝ տուգանքների ծավալի աճի կանխատեսումը, փաստացի իրականացվել է։ Մյուսը՝ նոր արագաչափերի տեղադրումը դադարեցնելու և համակարգը աստիճանաբար վերացնելու առաջարկը, հենց Փաշինյանն ինքը ոչ միայն իրականություն չի դարձրել, այլև հակառակը՝ ավելացել են թե՛ արագաչափերի թիվը, թե՛ վարորդների վճարած տուգանքների ընդհանուր ծավալը։ 

 

Գայանե Խաչատրյան