Արթուր Օսիպյանին ցանկանում են հասցնել մահվան. Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Պետք է անհապաղ ազատ արձակեն Արթուր Օսիպյանին: Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով մարդուն գցել են բանտ: Այսինքն՝ մի մարդ ցուցմունք է տալիս ու դու հայտնվում ես բանտում՝ երեք մեղադրանքներով: Ի՞նչ պիտի անես էլի, չես կարող չընդվզել։ Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել և դա շատ մտահոգիչ է, նրան ճանաչողներն ասում են, որ շարունակելու է, իսկ այդ վտանգը շատ մեծ է»,- անդրադառնալով արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի կալանավորմանը և նրա կողմից շարունակվող հացադուլին՝ Factor TV–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև, որից հետո Օսիպյանը ձերբակալվել էր, ապա երկու ամսով կալանավորվել։ Արցախցի գործիչն արդեն տասնչորսերորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել։ Փաշինյանը Օսիպյանին «փախած» էր անվանել։ Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանը հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից և մյուս արցախցիներից։ Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում են, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան, դրանք անհամաչափ են, իսկ արցախցի քաղգործիչը՝ քաղբանտարկյալ:

«Արթուր Օսիպյանին շատ մարդ է ճանաչում և գիտեն, թե նա ինչ սկզբունքային և մաքուր կենսագրություն ունեցող մարդ է՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը շատ վատ իրեն պահեց: Ես նույնիսկ «վարչապետ» բառը չեմ ուզում գործածել: Այսինքն՝ այն խուլիգանական արտահայտությունները, բառապաշարը, որով նա խոսում էր, դա չի կարող որևէ երկրի վարչապետ խոսել: Եվ հիմա այդ ամեն ինչի համար մեղադրվում է Արթուր Օսիպյանը։ Նիկոլ Փաշինյանի մարդատյացությունն այնքան մեծ է, որ այդ արգելքները դրել են: Երևի ձգտում են այդ մարդուն տանել մահվան»,- նշում է իրավապաշտպան Ալեքսանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։