Ռազմական շքերթը չի պաշտպանի, երբ «300 հազար ադրբեջանցիները գան». Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը  քննադատության է ենթարկել գործող իշխանություններին՝ Երևանում անցկացվող ռազմական շքերթը որակելով որպես ընդամենը PR ակցիա և իրականությունը քողարկելու միջոց։

«Բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ PR-ի: Ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու, երբ գան 300 հազար ադրբեջանցիները։ Նման միջոցառումների իրականացումն ունի միայն մեկ նպատակ՝ թաքցնել ձեզանից իրականությունը՝ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագիրը»,- հայտարարել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունների միակ նպատակն իրենց աթոռն ամեն գնով պահելն է, իսկ թույլ իշխանությամբ, երբ հերոսների անունները մոռացվում են և պետությունը կորցնում է արժանապատվությունը, անհնար է ուժեղ բանակ ունենալ:

Նշենք, որ իշխանությունն ամենաբարձր մակարդակով  բազմիցս հերքել է ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու տեղեկությունը։

«Ի դեպ ասեմ, որ ևս մի դատական հայց եմ ներկայացնելու. հեղինակը կամ կուսակցությունն էր, եթե անձն է՝ անձը, որովհետև երեկվա «Արմենիա» հեռուստաընկերության տված հարցազրույցից հետո նրանք հայտարարել են, որ ես հաստատել եմ, որ 300,000 ադրբեջանցի է վերադառնալու կամ գալու բնակեցնելու Հայաստան։ Ես այդ կապակցությամբ երրորդ հայցը կներկայացնեմ, և կարծում եմ՝ այս անգամ արդեն գործ ունենք հրապարակային հարցազրույցի հետ»,- այսօր ավելի վաղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։