Շվեդիան առաջիկա 10 ամիսների ընթացքում Ուկրաինային կփոխանցի 16 Gripen կործանիչ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինան և Շվեդիան ստորագրել են հռչակագիր, որը նվիրված է պաշտպանական համագործակցության խորացմանը: Բանակցություններից արդյունքում Կիևը կստանա 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ, որից ավելի քան 2 միլիարդը կօգտագործվի անմիջապես ինքնաթիռների ձեռքբերման համար, գրում է The Insider-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր երկիրը նախատեսում է ստանալ 16 JAS 39 Gripen C/D կործանիչ ինքնաթիռներ առաջիկա 10 ամիսների ընթացքում, իսկ առաջին մատակարարումները՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ինքնաթիռները զինված կլինեն Meteor հրթիռներով, որոնք կարող են հարվածել 200 կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող թիրախներին։

«Այս Gripen ինքնաթիռները հագեցած են հատուկ զենքերով, մասնավորապես՝ Meteor հրթիռներով և այլ հրթիռներով, որոնք կարող են հարվածել թիրախներին 200 կիլոմետրից ավելի հեռավորության վրա: Հետևաբար, մենք կարծում ենք, որ կարող ենք դուրս մղել ռուսական ինքնաթիռներին, որոնք չեն կարողանա օգտագործել ավիացիոն ռումբեր մեծ մասշտաբով: Սա առաջին կետն է: Կան շատ այլ բաներ, որոնք ես չեմ կարող հրապարակայնորեն քննարկել: Այլ բաներ: Բայց սա շատ կարևոր կետ է»,-ասել է նա։

Ուկրաինան նախատեսում է ձեռք բերել, ընդհանուր առմամբ, 150 Gripen կործանիչ, որոնց շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։ Դրանց թվում են E-սերիայի 22 նորագույն ինքնաթիռներ, որոնց մատակարարումը նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ստացել են ինքնաթիռներ յոթ երկրներից և շահագործում են առնվազն ութ տարբեր տեսակի ինքնաթիռներ՝ խորհրդային ՄիԳ-29-ներից և Սու-25-ներից մինչև արևմտյան F-16-ներ և Mirage 2000-5-ներ։ Բաց աղբյուրների համաձայն՝ Կիևին մատակարարվել կամ խոստացվել է առնվազն 122 ինքնաթիռ։ The Insider-ի գնահատմամբ՝ աշխարհում ոչ մի այլ ռազմաօդային ուժ չունի մարտական ​​ինքնաթիռների այդքան բազմազան տեսականի։

Շվեդիան արդեն թույլատրել է Ուկրաինային օգտագործել փոխանցված զենքը Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար 2024 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի