Շվեդիան մտադիր է Ուկրաինային Gripen կործանիչներ փոխանցել

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Շվեդիան նախատեսում է Ուկրաինային փոխանցել Saab-ի կողմից արտադրված մի քանի JAS 39 Gripen կործանիչներ՝ C և D մոդիֆիկացիայի, հայտնում է շվեդական Aaftonbladet թերթը։ Current time-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռների ճշգրիտ քանակը և մատակարարման ժամկետը չի նշվում։

Միաժամանակ, ըստ որոշ տեղեկությունների՝ բանակցություններ կսկսվեն Ուկրաինային JAS 39 Gripen կործանիչների E սերնդի վաճառքի շուրջ։ Սա իր դասի ինքնաթիռների վերջին սերունդն է. դրանք հագեցած են ավելի հզոր շարժիչով, ունեն ավելի մեծ հեռահարություն, ինչպես նաև ժամանակակից ռադարային և էլեկտրոնային համակարգեր։

Aftonbladet-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ինքնաթիռների գնումը կֆինանսավորի ԵՄ-ի վարկով։

2025 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մինչև 150 JAS 39 Gripen E կործանիչների հնարավոր ձեռքբերում: Ծրագիրը նախատեսված է 10-15 տարվա համար և գնահատվում է շուրջ 10 միլիարդ դոլար։

Փաստաթուղթը նախատեսում է ոչ միայն ինքնաթիռների վաճառք, այլև օդաչուների վերապատրաստում և այդ կործանիչների սպասարկման համար համատեղ տեխնիկական բազայի ստեղծում: Ուկրաինացի օդաչուները Gripen-ի վրա առաջին վերապատրաստումը սկսել են 2023 թվականի օգոստոսին։

«Gripen-ները հայտնի են իրենց մանևրելու, հուսալիության և ցածր շահագործման ծախսերի, ինչպես նաև կարճ թռիչքուղիներից և նույնիսկ մայրուղիներից թռիչք կատարելու ունակությամբ, ինչը դրանք իդեալական է դարձնում «ամբողջական պաշտպանության» հայեցակարգի համար: Gripen-ն ավելին է, քան պարզապես ինքնաթիռ, այն շվեդական պաշտպանական փիլիսոփայության մարմնացում է՝ «Խելացի, արդյունավետ, անկախ տեխնոլոգիա ժողովրդավարության պաշտպանության համար»»,- անցյալ տարի գրել էր Շվեդիայում Ուկրաինայի դեսպան Սվետլանա Զալիշչուկը Զելենսկիի այցի ժամանակ:

Միաժամանակ, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր աշխատանքային այցով կլինի Շվեդիայում։

«Մենք պատրաստում ենք Ուկրաինայի համար պաշտպանական մեծ փաթեթ և Gripen կործանիչների վերաբերյալ ուժեղ քայլ, որը, անկասկած, մեր մարտական ​​ավիացիան ավելի արդյունավետ կդարձնի»,- գրել է նա։

Ստոկհոլմում Զելենսկին կհանդիպի Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ, որտեղ նրանք կներկայացնեն ավիացիայի հետ կապված նորությունները, հայտնել է Շվեդիայի կառավարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի