Սամվել Կարապետյանը 3-րդ ներողությունը պետք է խնդրի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Պարզունակ ստեր է ասում Սամվել Կարապետյանը և վախենում դատարանում դրա պատասխանատվությունը կրել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ ավելի վաղ արված հայտարարությանը։

Իր գործով վերջին դատական նիստի ժամանակ Կարապետյանը նշել էր, որ չի ցանկանում պատասխանել Factor TV-ի լրագրողի հարցին, քանի որ դրանից հետո Փաշինյանն իրեն դատի է տալիս։

«Ի դեպ ասեմ, որ ևս մի դատական հայց եմ ներկայացնելու. հեղինակը կամ կուսակցությունն էր, եթե անձն է՝ անձը, որովհետև երեկվա «Արմենիա» հեռուստաընկերության տված հարցազրույցից հետո նրանք հայտարարել են, որ ես հաստատել եմ, որ 300,000 ադրբեջանցի է վերադառնալու կամ գալու բնակեցնելու Հայաստան։ Ես այդ կապակցությամբ երրորդ հայցը կներկայացնեմ, և կարծում եմ՝ այս անգամ արդեն գործ ունենք հրապարակային հարցազրույցի հետ։

Առավել ևս ակնհայտ է, որ երրորդ ներողությունը պետք է խնդրի Սամվել Կարապետյանը։ Եթե նա արդեն սկսել է անհանգստանալ դատական հայցագնի վերաբերյալ, նշանակում է՝ իր հարստության չափերի մասին լուրերը խիստ չափազանցված են»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։