«Ականատես»-ը նախընտրական փուլում արձանագրել է վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքեր

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելություն-ը հրապարակել է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլի դիտարկման արդյունքները՝ արձանագրելով վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, անչափահասների ներգրավման և ագրեսիվ հռետորաբանության դեպքեր։ Տեղեկանքում նշվում են նաև կրթական հաստատությունների աշխատակիցների ներգրավման, աշակերտների դասերից ազատման և գործատուների հնարավոր ճնշումների վերաբերյալ փաստեր։

«Հրապարակել ենք 2026 թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլի (մայիսի 6–22) դիտարկման արդյունքները։

Այս տեղեկանքում արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր՝ կապված վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, անչափահասների ներգրավման և սուր հռետորաբանության հետ։

Մասնավորապես, դիտարկվել են կրթական հաստատությունների աշխատակիցների ներգրավման դեպքեր քարոզարշավին, ինչպես նաև աշակերտների դասերից ազատման առանձին օրինակներ։ Անչափահասների մասնակցության դեպքեր են գրանցվել մի շարք քաղաքական ուժերի միջոցառումներում։

Տեղեկանքում արձանագրվել են նաև գործատուների կողմից հնարավոր ճնշումների դեպքեր, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում բևեռացնող և ագրեսիվ հռետորաբանության դրսևորումներ»,- ասված է հաղորդագրությունում։