Կալուգացի օլիգարխը, Քոչարյանը, էն բելառուսցի մեկը պետք ա բանտ նստեն, ինձ տվեք էդ մանդատը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Քարոզարշավի 19-րդ օրը Կոտայքի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանը ձորաղբյուրցիների հետ հանդիպման ժամանակ նրանցից մանդատ խնդրեց «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «բանտ նստեցնելու համար»։

«Ես ասում եմ՝ բոլորդ ձերն անցել եք: Կալուգացի օլիգարխը, Ռոբերտ Քոչարյանը, էն բելառուսցի էն մեկը պետք ա նստեն բանտ: Ինձ տվե՛ք էդ մանդատը: Նրանք պետք ա տասնամյակներ անցկացնեն բանտում և ես ձեզնից մանդատ եմ ուզում էդ պլանը իրագործելու համար: Եվ ես ձեզ ասում եմ, նրանք Մեղրին տվողներն են: Ես ձեզ համար ապահովել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Մեղրին, Սյունիքը հարատև Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն ա: Սրա՛ մասին ա էս ընտրությունը»։

Փաշինյանն իր ելույթում առանձին անդրադարձ կատարեց Սամվել Կարապետյանին՝ նրա մասով մեղադրանքներ հնչեցնելով։ «Կալուգացի՛, դու նստելու ես բանտում տասնամյակներով: Դու՛ նստելու ես բանտում տասնամյակներով որպես Հայաստանի պետության դեմ գործող լրտես: Եվ նաև երեխեքին մանկապարտեզից հոսանք գողանալու, դպրոցից հոսանք գողանալու, զորամասից հոսանք գողանալու համար, և քո հանցավոր խումբը, խմբակը, դուք հայտնվելու եք բանտում: Եվ ես ժողովրդից առաջին հերթին սրա համար եմ մանդատ ուզում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան