ՌԴ-ից պաշտոնական նամակ չենք ստացել. ՏԿԵՆ-ը՝ «Կոմերսանտի» հրապարակման մասին

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Որևէ պաշտոնական գրություն կամ նամակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունից չի ստացել։ Այս մասին Factor TV-ին հայտնել են նախարարությունից՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կասեցմանը կամ չեղարկմանը։

Հիշեցնենք՝ «Կոմերսանտն» այսօր գրել է, որ Մոսկվան այժմ անհնար է համարում նշված ապրանքների համար 2013 թվականին սահմանված անմաքս ռեժիմը և սպառնում է Երևանին երկկողմ համաձայնագրերի սառեցմամբ կամ չեղարկմամբ։ Արդյունքում, վերլուծաբանների կարծիքով, Հայաստանը կարող է ոչ միայն կորցնել ռուսական գազի և նավթամթերքի համար զեղչերի իրավունքը, այլև դժվարին իրավիճակում հայտնվել ռուսական մատակարարումների դիվերսիֆիկացիայի հարցում դժվարությունների պատճառով։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել 2013 թվականի դեկտեմբերին հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Սա բխում է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակից («Կոմերսանտ»-ը ծանոթացել է նամակի պատճենին)։

«Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ շարունակվող գործնական քայլերը և ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու հայտարարված ձգտումը սպառնում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանմանն ու զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են»,- ասվում է նամակում։

Եվգենյա Համբարձումյան