Տղամարդավարի ներողություն խնդրիր Օսիպյանից. Տիգրան Պետրոսյանը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։ Նրանց էին միացել նաև արցախցիները։

Ակցիա իրականացնողները պահանջում էին ազատ արձակել կալանավորված Արթուր Օսիպյանին՝ նրան համարելով քաղբանտարկյալ։

Ակցիայի մասնակիցներից արցախցի Տիգրան Պետրոսյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը որևէ կապ չունի քարոզարշավի հետ և ունի մեկ հստակ նպատակ՝ Օսիպյանի ազատ արձակումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներողությունը՝ նրան «փախած» անվանելու համար։

«Հայաստանի մի քաղաքացի մյուս քաղաքացուն վիրավորել է, զրպարտել է, և եթե օրենքը բոլորի համար է, ապա Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ներողություն խնդրել նրանից։ Դրանով իր պատիվը՝ թե՛ տղավարի, տղամարդկային, թե՛ մարդավարի, բոլորն էլ կհասկանան, կհարգեն։ Իսկ եթե այսպես շարունակվի, պարզ կդառնա, թե ինչպիսի մարդիկ են մեզ ղեկավարում»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի ոչ միայն Օսիպյանից, այլև «բոլոր պատերազմած, բայց չփախած տղաներից»։ Անդրադառնալով Փաշինյանի՝ «Ղարաբաղի պսևդոէլիտային արմատախիլ անելու» և «ինչու չեք զոհվել» արտահայտություններին՝ Տիգրան Պետրոսյանը դրանք բնութագրեց որպես «հիստերիա»՝ նշելով, որ վարչապետը բարկացել էր իրեն ուղղված անհարմար հարցերից։

Պետրոսյանը նաև մտահոգություն հայտնեց Օսիպյանի առողջական վիճակի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ վերջինս հացադուլի մեջ է։ Մեր ճշտող հարցին՝ արդյոք Փաշինյանի՝ ներողություն խնդրելու պարագայում Արթուր Օսիպյանը կդադարեցնի հացադուլը, Պետրոսյանն արձագանքեց։ «Ես չեմ կարող, ես Օսիպյանին չեմ հանդիպել։ Նորմալ, ժողովրդավար երկրում պիտի ներողություն խնդրի՝ ով ուզում է լինի, ուզում է պրեզիդենտ լինի, վարչապետ լինի կամ հասարակ բանվոր լինի։ Սխ՞ալ ես արել՝ պատասխանը պետք է տաս և՛ օրենքով, և՛ մարդավարի»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և հարցեր ուղղել Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների մասին՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։

Փաշինյանը կտրուկ էր արձագանքել՝ Օսիպյանին մեղադրելով «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Ապա իրավիճակը սրվել էր, ու Փաշինյանը Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել էր հեռանալ։ Ժամեր անց Արթուր Օսիպյանը ձերբակալվեց, ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն կիրառելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչպես նաև 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչությունից հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչությանը այլ կերպ խոչընդոտելը)։ Քրեական հետապնդում հարուցելուց և կալանավորելուց հետո հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջում են դադարեցնել Օսիպյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։ Արթուր Օսիպյանը հացադուլի մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան