Մի զինատեսակ կա, որ հազիվ-հազիվ, մի կերպ հասցնելու ենք Հրապարակ ու դա մնալու ա էնտեղ․ Փաշինյանը նոր մանրամասներ է հայտնել մայիսի 28-ին սպասվող շքերթի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն ժողովուրդը, որ եկավ, տեսավ շքերթը և հետո տեսավ Տիգրան Մեծ պողոտայի շարասյունը, մեծ է հավանականությունը, որ այդ ժողովուրդը քեֆ անելու և նշելու ցանկություն է ունենալու։ Այս մասին այսօր Ախուրյանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ օրը մարդիկ տեսնելու են իրենց նոր բանակը՝ նոր սպառազինությամբ։

«Իմիջիայլոց, այնտեղ ինչեր որ դուք տեսնեք, որևէ օգտագործված բան չկա: Այդ բոլոր զենքերի առաջին օգտագործողը Հայաստանի Հանրապետության բանակն է։ Այսինքն՝ գործարանից դուրս է եկել, և մենք ասում ենք՝ «զավացկոյ», չէ՞, կամ «յուղը վրեն»։ Այդ զենքերի պլոմբը մենք ենք մեր ձեռքով պոկել, հլը չենք էլ պոկել։ Բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ, ժողովո՛ւրդ ջան, որպեսզի պատկերացում կազմեք. դուք այդ օրը տեսնելու եք նաև Դ-30 հրանոթներ, որոնք 90-ականների սկզբից մեր բանակի հրետանու ողնաշարն են եղել։ Ինքը վատ զենք չի, բայց ես այդ զենքի հետ կապված ուզում եմ երկու բան ասել: Հիմա 2020 թվականից հետո պատկերացրեք՝ Դ-30-ը եղել է մեր բանակի հիմնական հրետանային միջոցը, բայց առաջին անգամ 2023 թվականին է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի գործարանային արտադրության, այսինքն՝ «յուղը վրեն» Դ-30։ Նախկինում մենք ոչ մի անգամ գործարանային վիճակի Դ-30 հրանոթ չենք ունեցել»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ նախկինում մեր զենքերի 90%-ը եղել է օգտագործված, երբ ուրիշ բանակներն արդեն դուրս գրելիս են եղել՝ ոչ կոնդիցիոն վիճակի հասնելու բերումով, դրանք բերվել են ՀՀ։

«Երբ որ ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր «80-ականների զենքեր», ինքը գլուխ է գովացել, որովհետև իրականում զենքերը եղել են 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Դուք կտեսնեք նաև մեր նոր հրետանային միջոցները։ Մասնագետ լինել պետք չէ, ուղղակի աչքով տեսեք D-30-ը, որն առաջին անգամ է և նոր է, և տեսեք նորագույն հրետանին. մենակ չափերը կհամեմատեք։ Հին զենք գնելու էջը անվերադարձ փակված է։ Հայաստանի Հանրապետությունը գնում է միայն այնպիսի զենքեր, որոնք արտադրված են իր համար և իր պատվերով։

Տիգրան Մեծ պողոտայում ենք շարելու զենքերը, բայց ուղղակի մի զինատեսակ կա, որ հազիվ-հազիվ, մի կերպ հասցրել ենք Հանրապետության հրապարակ, բայց չենք կարողանալու դա տեղափոխենք Տիգրան Մեծի փողոց։ Գիտե՞ք ինչու. որովհետև թևերն այնքան լայն են, որ չի մտնում Տիգրան Մեծի պողոտա, դրա համար պիտի ստիպված թողնենք Հանրապետության հրապարակում։ Այնպես որ ձեզ բոլորիդ հրավիրում եմ տեսնելու և հպարտ լինելու ձեր նոր բանակով»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան