Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Բոլորը

«Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ։ Ես միակ պաշտոնյան եմ, Հայաստանի վարչապետը միակ պաշտոնյան է, որ ԵԱՏՄ-ի երկու ամենակարևոր ֆորմատում հավասարաբար մասնակցում է՝ ԵԱՏՄ վարչապետական ձևաչափի միջկառավարական խորհրդի նիստին և ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»,-այս մասին Մարալիկում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս կարգավիճակը թույլ է տալիս պնդել, որ ԵԱՏՄ շրջանակներում ինձ համար անլուծելի հարցեր չկան։ Հիմա նախընտրական քարոզարշավով եմ զբաղված… եթե ես կստանամ ձեր վստահության քվեն, կվերադառնամ աշխատանքի և բոլոր հարցերը կլուծեմ։ 4 սկզբունք կա՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսական միջոցների անխոչընդոտ ելումուտ ու տարանցում։ Այս չորս հարցերից չկա որևէ մեկը, որ իր լուծման հասանելիության տիրույթում չէ։ Չկա այդպիսի հարց, որ ես չկարողանամ այս չորս սկզբունքի կիրառման հետ կապված լուծել»,-ասել է նա։

Բացի այդ, Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ։

«Այսօր մեր հարգելի գործընկերները ասում են՝ դուք Եվրամիություն ընդունվելու ճանապարհ սկսելու օրենք եք ընդունել, դե հիմա որոշեք՝ Եվրամիությո՞ւն եք գնում, թե՞ Եվրասիական տնտեսական միություն։ Մենք ասում ենք՝ ամենայն հարգանքով, բայց մենք հիմա դա որոշելու կարիքը չունենք։ Երբ որ կգա ժամանակը, մենք գիտենք, որ Հայաստանը միևնույն ժամանակ չի լինի Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ, բայց մենք նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը հիմա չունենք, որովհետև մենք հիմա ԵԱՏՄ անդամ ենք և Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորացնում ենք»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան