Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ Հայաստանի երեք արտադրողների որոշ գինիներ և կոնյակներ ճանաչվել են պարտադիր պահանջներին չհամապատասխանող։ Գերատեսչությունը կարգադրել է դադարեցնել դրանց վաճառքը և դուրս բերել շրջանառությունից Ռուսաստանի տարածքում։

«Ռոսպոտրեբնադզորը վերահսկում է շրջանառության մեջ գտնվող ապրանքները, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքները։

Միջոցառումների արդյունքում «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի, «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի և «Շահնազարյան գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ի (ՀՀ) կողմից արտադրված ապրանքները ճանաչվել են որպես պարտադիր պահանջներին չհամապատասխանող՝ «ԳԵՏԱՓ ՎԵՐՆԱՇԵՆ» սովորական կարմիր կիսաչոր գինի (11% սպիրտ, 0.75 լ, շշալցումը՝ 03.02.2025) և «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ԽԱՐՋԻ սովորական սպիտակ չոր գինի, T3 «ԱՐՆԻ ԼԵԳԵՆԴՍ» (12% սպիրտ, 0.75 լ, շշալցումը՝ 17.12.2024), որոնք արտադրվել են «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի կողմից։

Անորակ ապրանքների ցանկում է նաև «Հայկական կոնյակ 5 աստղ» հնգամյա սովորական կոնյակը (40% ալկոհոլային պարունակություն, 0.5 լ, շշալցման ամսաթիվը՝ 2025 թվականի հունվարի 20-ին), որը արտադրվել է «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից (Աբովյան, Հայաստանի Հանրապետություն):

Ավելին, անհամապատասխանություն է հայտնաբերվել «ԿՎ» յոթամյա հայկական կոնյակի՝ «ՇԱԽՆԱԶԱՐՅԱՆ XO»-ի (40% ալկոհոլային պարունակություն, 0.5 լ, շշալցման ամսաթիվը՝ 2025 թվականի մայիսի 16-ին), որը արտադրվել է «Շահնազարյանի գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Եղվարդ, Հայաստանի Հանրապետություն):

Պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքների վաճառքը կանխելու համար մանրածախ առևտրականներին և ներմուծողներին տեղեկացվել է վաճառքի կասեցման և անորակ ալկոհոլային խմիչքների շրջանառությունից դուրսբերման մասին»,- ասված է Ռոսպոտրեբնադզորի կայքում զետեղված հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։

Ապա նաև հայտարարվեց, որ Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի