Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
Հասարակություն
21.05.2026 | 13:31
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը: Հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմամբ խմբի կազմում խոշոր չափերով խարդախություններ կատարելու համար մեղադրվող Դ.Դ.-ն 2026 թվականի մայիսի 16-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: