24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանում կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «թավջութակ» մասնագիտական կարգում․ հյատնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

Տաղանդավոր երաժիշտների միջազգային այս ստուգատեսն արդեն երկու տասնամյակից ավելի աշխարհի տարբեր կետերից մեծանուն Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ միավորում է տասնյակ երիտասարդների։ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային մրցույթի նպատակը երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտումն ու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակումն է։

Հունիսի 6-ին՝ մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը երաժշտասերները կունկնդրեն կոմպոզիտորի Թավջութակի անզուգական կոնցերտը Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն նաև հատվածներ Արամ Խաչատրյանի հանրաճանաչ բալետներից։
Մրցույթին այս տարի կմասնակցի հարյուրավոր հայտերից ժյուրիի կողմից ընտրված 24 թավջութակահար աշխարհի 11 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Իսպանիա, Բելգիա, Գերմանիա, Ճապոնիա, Դանիա, ԱՄՆ, Կորեայի Հանրապետություն, Չինաստան և Հունգարիա։

Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են երաժշտական աշխարհի անվանի ներկայացուցիչներ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր-Ժուլիեն Լաֆերիերը (Ֆրանսիա):
Մրցույթի առաջին և երկրորդ փուլերը տեղի կունենան հունիսի 7-10 մեծ կոմպոզիտորի տուն թանգարանում, իսկ երրորդ փուլը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Նշենք, որ մրցույթի պարտադիր պահանջներից է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը։

Հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 13-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում, որը կրկին կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Հաղթող թավջութակահարը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia ընկերությունը, հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան, գործընկերներ՝ VISA և Ակբա բանկ։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC):