«Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա». Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ լիովին կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթը։ Նա նշեց, որ զարմանում է վարչապետի երկաթե նյարդերի վրա և պնդեց, որ իշխանության նկատմամբ ատելության ու վիրավորանքի դաշտը ձևավորել է ընդդիմությունը։

«Ես ընդհանրապես զարմանում եմ վարչապետի ներվերի վրա։ Ես կարծում եմ, որ դրանք բետոնից են, երկաթից են։ Ես ընդհանրապես զարմանում եմ, որ ինքը դիմանում է այն ամենին, ինչի միջով անցնում ենք։ Ես, օրինակ, հաճախ չեմ դիմանում։ Եվ ես չեմ կարծում, որ ձեզանից յուրաքանչյուրը կամ մեզ դիտողներից յուրաքանչյուրը դրա կեսի կեսին կարող էր դիմանալ։ Հարի՞ր է արդյոք լրագրողին, որ ինքը չդիմանա։ Իհարկե՝ ոչ։ Հարի՞ր է արդյոք հայ տղամարդուն, որ ինքը չդիմանա։ Իհարկե՝ ոչ։ Բայց բոլորս էլ մարդ ենք, և, վերջիվերջո, այդ խոսույթը, այդ լարվածությունը, այդ ատելությունը դաշտ են բերել ընդդիմադիրները։ Որովհետև 2021 թվականից սկսած իրենք մեզ գնդակահարում էին, մեզ բանտերն էին նետում, և վիրավորանքները՝ «թուրք», «դավաճան», «հողատու»․․․ կարծես թե մենք չենք դրել շրջանառության մեջ։ Այնպես որ, խնդրում եմ՝ ճիշտ հասցեատեր գտեք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։