Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

«Ինչ ունենք մենք քարոզարշավի 10-րդ օրը, բացի Նիկոլ Փաշինյանի հիստերիան, ճվճվոցը ու ճղճղոցը։ Քարոզարշավի 10-րդ օրը, սիրելի՛ չարենցավանցիներ, մենք ունենք մեկ զոհ, 10 ձերբակալված անձ, կալանավորված մի քանի տասնյակ անձինք, բազմաթիվ քրեական գործեր»,-Չարենցավանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Երեկ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս ձերբակալվել է ՔՊ-ի պաստառը պոկելու համար, ընդամենը։ Պաստառ պոկելը վարչական իրավախախտում է։ Բայց այս վախկոտները քրեական գործ են հարուցել, հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն ձերբակալել են, տարել են ՁՊՎ, հետո տարել են հոգեբուժարան։ Մի քանի ժամ հետո Արմեն Հովհաննիսյանին գտել են կախված։ Ինչի՞ համար, որ ՔՊ-ի պաստառն է պոկել, այ վախկոտնե՛ր, այ մահաբերնե՛ր»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։