Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարա գյուղում։

«Մենք գտնվում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա համայնքում, որն արդեն խոշորացված համայնք է։ Եվ ուզում ենք այստեղից ուղերձ հղել բոլոր այն մարդկանց, ովքեր որ որոշակի մտահոգություններ ունեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ։ Նախ՝ ուզում ենք ասել, որ Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել, ինչպես Կարպիս Փաշայանն է ասում, երկնային Երուսաղեմի դարպասները։ Մեր հարևան պետությունն է։ Մենք հասկանում ենք, որ վաղ թե ուշ սահմանները պետք է բացվեն։ Մենք գիտենք բոլորս, որ սահմանը Հայաստանի Հանրապետությունը չի փակել։ Մենք գիտենք բոլորս, որ Հայաստանի Հանրապետությունն ինչ կարող էր՝ արել է վերջին տարիներին, որպեսզի այս սահմանը բացվի, սակայն այն չի բացվել։ Եվ մենք արդեն հստակ գիտենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, և Ադրբեջանի պահանջները չեն վերջանում, անդադար այդ պայմաններն ավելանում են, և այս սահմանն էլ չի բացվում»,- ասաց Մարուքյանը։

Նա նաև ասաց, որ մինչև  սահմանի ֆիզիկական բացումը պատրաստվում են Ազգային ժողովում ներկայացնել օրենսդրական փաթեթ, որով բազմաթիվ հարցերում պաշտպանելու են ՀՀ քաղաքացուն, Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի անշարժ գույքի շուկան, Հայաստանի ռազմավարական օբյեկտները, արժեթղթերը, բաժնետոմսերը։

Մանրամասները՝ տեսանյութում։