Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանի համար անհրաժեշտ է ոչ թե բանավոր պայմանավորվածություններով, այլ միջազգային հստակ երաշխիքներով ամրագրված խաղաղություն։ Նրա խոսքով՝ եթե խոսվում է խաղաղության հաստատման մասին, ապա հանրությանը պետք է ներկայացվի ստորագրված փաստաթուղթ, որը կապահովի պատերազմի բացառումը։

Ծառուկյանը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է երաշխավորվի հզոր պետությունների կողմից՝ օրինակ բերելով Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին և Պակիստանին։ Նրա կարծիքով՝ պայմանագիրը խախտող կողմի նկատմամբ պետք է կիրառվեն պատժամիջոցներ՝ տարածքային կամ ֆինանսական պատասխանատվության տեսքով։

Նա ընդգծել է, որ առանց նման երաշխիքների խաղաղությունը կարող է վերածվել շանտաժի գործիքի՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակաբար նոր պահանջներ է առաջ քաշում։ Ծառուկյանի խոսքով՝ Ադրբեջանը չի կարող լինել Հայաստանի վստահելի գործընկերը, և Հայաստանը պետք է լինի ուժեղ ու կարողանա ինքնուրույն պաշտպանել իր շահերը։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ նա քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին՝ շեշտելով, որ երկրի ապագան որոշողը ժողովուրդն է։ Ծառուկյանը նշել է, որ միայն բարեգործությամբ հնարավոր չէ երկիր կառուցել և անհրաժեշտ է համախմբվածություն ու միասնական աշխատանք։

Նա նաև ընդգծել է Սփյուռքի ներուժի կարևորությունը՝ նշելով, որ աշխարհում կան բազմաթիվ ազդեցիկ ու հաջողակ հայեր, որոնց հետ Հայաստանը պետք է կարողանա վերականգնել կապն ու համագործակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան