Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ «ֆանտաստիկ առևտրային գործարքների» մասին

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է պետական ​​այցը Չինաստան։ Երկու կողմերն էլ բանակցությունները բնութագրել են որպես հաջողված՝ պնդելով, որ դրանք նպաստել են փոխըմբռնմանը և ամրապնդել հարաբերությունները, գրում է Current time-ը։

Սակայն դեռևս քիչ տեղեկություններ կան Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների կոնկրետ մանրամասների մասին։

Մայիսի 14-ին Թրամփը և Սին պաշտոնական բանակցություններ էին վարել, այցելել Երկնքի տաճար: Ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում էին վարչակազմի առաջատար անդամներ և գործարար առաջնորդներ, մասնակցել էր Ժողովրդի մեծ դահլիճում կազմակերպված պետական ​​ընդունելությանը։ Մայիսի 15-ին, մեկնելուց առաջ, Թրամփը կրկին հանդիպել էր Չինաստանի առաջնորդի հետ, նրանք միասին զբոսնել էին Չժոննանհայի այգում, որը Չինաստանի բարձրագույն ղեկավարության նստավայրն է։

Թրամփն այցը որակել է «հիանալի»՝ հայտարարելով, որ այն «շատ լավ բան կբերի»։ Նա հատկապես մատնանշել է «ֆանտաստիկ առևտրային համաձայնագրերի» վերաբերյալ համաձայնությունները և Իրանի շուրջ հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ փոխըմբռնումը։ Թրամփը բարձր է գնահատել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մակարդակը։

Այցի ընթացքում Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ Սի Ցզինպինը հայտարարել է՝ Չինաստանը զենք չի մատակարարի Իրանին, ինչպես նաև կողմ է արտահայտվել Հորմուզի նեղուցի բացմանը:

Թրամփի խոսքով՝ Չինաստանը համաձայնել է ԱՄՆ-ից նավթ և ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք գնել։ Նա նաև հայտարարել է Չինաստանին 200 Boeing ուղևորատար ինքնաթիռ մատակարարելու համաձայնությունների մասին։

Չինական կողմը հայտնել է, որ Սի Ցզինպինը բանակցությունների ընթացքում բարձրացրել է Թայվանի հարցը, որը Չինաստանը համարում է իր անջատողական նահանգը, և նույնիսկ ասել է, որ եթե Թայվանի հարցը «պատշաճ կերպով» չլուծվի, դա կարող է հանգեցնել Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև «հակամարտությունների»։ Սպիտակ տունը և Թրամփը չեն մեկնաբանել Թայվանի հարցը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ «երկու առաջնորդների բանակցությունները խորացրել են փոխըմբռնումը, ամրապնդել փոխադարձ վստահությունը, խթանել համագործակցությունը, մեծացրել երկու երկրների ժողովուրդների համար օգուտները և ամրապնդել աշխարհում անհրաժեշտ կայունությունն ու վստահությունը»։

Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է սեպտեմբերին այցելել Միացյալ Նահանգներ։

Արդյո՞ք այցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում պատերազմը, որևէ տեղեկություն չի հաղորդվել։ Ռուսական լրատվամիջոցներն այսօր հաղորդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով կմեկնի Չինաստան։

Թարգմանությունը ՝Էմմա Չոբանյանի