Թրամփը հայտարարել է՝ Սի Ցզինպինը խոստացել է չզինել Իրանին և առաջարկել է օգնել Հորմուզի նեղուցը բացելուն

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ը հայտարարել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինն օգնություն է առաջարկել Հորմուզի նեղուցը բացելու հարցում և խոստացել ռազմական տեխնիկա չուղարկել Իրանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում օգնելու համար, գրում է France 24-ը։

«Նա ասաց, որ չի տրամադրելու ռազմական տեխնիկա։ Նա դա վճռականորեն ասաց։ Նա կցանկանար տեսնել Հորմուզի նեղուցի բացումը և ասաց՝ «Եթե ես կարող եմ որևէ կերպ օգնել, ես կցանկանայի օգնել»»,- ասել է Թրամփը Fox News-ի «Hannity» շոուի ժամանակ՝ Պեկինում հանդիպումից հետո։

Բացի այդ, Թրամփն ասել է, որ Չինաստանը համաձայնել է գնել 200 «մեծ» Boeing ինքնաթիռ։

«Դա մի տեսակ հայտարարություն էր, բայց կարծում եմ՝ դա պարտավորություն էր»,- ասել Թրամփը՝ նկարագրելով Սի Ցզինպինի հետ բանակցությունները։

Գագաթնաժողովից առաջ ամերիկյան լրատվամիջոցները հայնել էին Boeing-ի հետ գործարքի հնարավորության մասին։ Bloomberg-ը և այլ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Չինաստանը քննարկում է շուրջ 500 Boeing 737 MAX ինքնաթիռների գործարքը, ինչպես նաև բանակցում 100 լայն ինքնաթիռների (787 Dreamliner և 777X) շուրջ։

Թրամփի հայտարարությունից պարզ չէ, թե ինչ ինքնաթիռներ է ներառելու գործարքը։ Նշվում է, որ Boeing-ի գործադիր տնօրեն Քելլի Օրտբերգը ԱՄՆ նախագահին Պեկին ուղեկցող գործարար խմբում է եղել։

ԱՄՆ ավիացիոն հսկայի վերջին չինական պատվերը կազմել է 37 միլիոն դոլար՝ 300 ինքնաթիռների համար, որը կատարվել է 2017 թվականին՝ այն բանից հետո, երբ Թրամփը Պեկինում առաջին անգամ հանդիպել էր Սի Ցզինպինի հետ։

Ի դեպ, Թրամփն հայտարարել է, որ «շատ լավ հարաբերություններ» ունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, իրականում՝ բարեկամություն։ Կարծում եմ՝ նա իրականում ջերմ մարդ է։ Բայց նա ամբողջովին զբաղված է գործերով։ Խաղեր չկան։ Եղանակի մասին խոսելն անհնար է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ Սպիտակ տունն ավելի վաղ Չինաստանի և ԱՄՆ նախագահներ Սի Ցզինպինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը որակել էր որպես «լավ»։ Ըստ հաղորդագրության՝ Սի  Ցզինպինը հստակեցրել է, որ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը և դրա օգտագործման համար վճար գանձելու ցանկացած ջանքի, նաև հետաքրքրություն հայտնել ավելի շատ ամերիկյան նավթ գնելու հարցում՝ ապագայում նեղուցից Չինաստանի կախվածությունը նվազեցնելու համար: Երկու երկրներն էլ, ըստ ամերիկյան հաղորդագրության, համաձայնել են, որ «Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի