Մասյացոտնի թեմը հրապարակել է ծախսերի հաշվետվությունը և հերքել չարաշահումների մեղադրանքները

Լուրեր

07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
Բոլորը

Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել՝ հերքելով մամուլում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունները թեմում ֆինանսական չարաշահումների, գումարների վատնման և անհիմն ծախսերի մասին։ Թեմը ներկայացրել է 2026 թվականի հունվարի 1-ից մայիսի 11-ը կատարված ծախսերի համառոտ հաշվետվությունը՝ հայտարարելով, որ որևէ գումար չի յուրացվել կամ ապօրինի ծախսվել։

«Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցիալական հարթակներում տարածվող խեղաթյուրված տեղեկությունները, մասնավորապես Արա Զոհրաբյանի և Ռուբեն վարդապետ Զարգարյանի կողմից հնչեցված մեղադրանքները, որոնց միացել է նաև Սյուզի Բադոյան անուն-ազգանունով հանդես եկող լրագրողը՝ տարածելով կեղծ լուրեր այն մասին, թե իբր Մասյացոտնի թեմում տեղի են ունեցել ֆինանսական չարաշահումներ, գումարների վատնում և անհիմն ծախսեր, հարկ ենք համարում հանրության ուշադրությանը ներկայացնել 2026 թվականի Մասյացոտնի թեմի հաշվարկային հաշիվներից «դուրս հանված» դրամական միջոցների համառոտ պատկերը։

Պետք է ընդգծել, որ 2026 թվականի Մասյացոտնի թեմի տարեկան բյուջեն հաստատվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի կողմից։ Մասյացոտնի թեմը ստեղծման օրից Գևորգ եպիսկոպոս Սարոյանի առաջնորդությամբ և հայրական օրհնությամբ կազմավորվել է զրոյից, և նույն կերպ զրոյից ձևավորվել է նաև թեմի բյուջեն։

-Պաշտոնապես և պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չի չարաշահվել և չի ծախսվել անտեղի կամ անհիմն նպատակներով։

-Թույլ չենք տալու, որ հանրությանը մոլորեցնելու միջոցով այդ միջոցները օտարվեն թեմից եւ թեմի առաջնորդի վերահսկողությունից եւ ծառայեցվեն պետության, ազգի, եկեղեցու, թեմի և թեմի բարեխնամ առաջնորդի դեմ։

Ստորև ներկայացնում ենք 2026 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 11-ը կատարված ծախսերի համառոտ հաշվետվությունը․

• Մոմի ձեռքբերում — 11,695,000 դրամ
• Վաճառքի համար նախատեսված ապրանքների ձեռքբերում — 2,148,000 դրամ
• Աշխատավարձ՝ 23 անձի համար, 4 ամսվա կտրվածքով — 6,249,475 դրամ
• Գրենական և տնտեսական ապրանքների ձեռքբերում 2026թ 1-ին 6 ամիսների ընթացքում օգտագործելու համար — 125,530 դրամ
• Բենզինի ձեռքբերում 2026թ 1-ին 6 ամիսների ընթացքում օգտագործելու համար — 2,403,200 դրամ
• Կոմունալ վճարներ — 441,414 դրամ
• Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում, բնապահպանական հարկ և ԱՊՊԱ — 78,470 դրամ
• Քարոզչական առաքելության ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 700,000 դրամ
• Ներկայացուցչական ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 1,000,000 դրամ
• Հյուրասիրության ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 750,000 դրամ
• Օգնություն աշխատակիցներին և այլ անձանց՝ նախատեսված նախահաշվով — 1,440,000 դրամ
• Բանկի կողմից գանձված գումար — 5,000 դրամ
• Ավանդի ներդրում — 40,000,000 դրամ
Ընդհանուր դրամական ելքերը կազմել է 67,036,089 դրամ։

Հետևաբար ակնհայտ է, որ տարածվող մեղադրանքները որևէ փաստական հիմք չունեն և կրում են բացառապես զրպարտչական ու մանիպուլյատիվ բնույթ։

Զրպարտչական արշավի շարունակության պարագայում համապատասխան անձինք պատասխանատվության կկանչվեն իրավական դաշտում»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը հրավիրված ասուլիսում ասել էր, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է տնօրինել թեմի առաջնորդարանի ֆինանսական միջոցները և որ ապրիլի 1-ի դրությամբ ավելի քան 15 միլիոն դրամ է նա այդ հաշիվներից դուրս հանել։