Ապրիլի 1-ի դրությամբ Արման Սարոյանը թեմի հաշիվներից 15 մլն դրամ դուրս է հանել. Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի դատարանները չէին կարող եկեղեցու և հոգևորականի միջև տեղի ունեցած ներքին վեճը քննել։ Ինչո՞ւ, որովհետև և՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, և՛ միջազգային պայմանագրերը երաշխավորում են եկեղեցու ներքին ինքնակառավարման իրավունքը։ Արգելվում է պետական մարմիններին կամ պետությանը ընդհանրապես միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Սա ուղղակի ամրագրված է նաև մեր օրենքներով։ Ինչո՞ւ է այդպես, որովհետև չի կարող պետությունը միջամտել այն հարաբերություններին, որը իրավունքով չի կարգավորվում»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում է: Հունվարի 10-ին Մայր Աթոռը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից․ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»:

Սարոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և պահանջել անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական հունվարի 10-ի տնօրինությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատավոր Էդգար Հովհաննիսյանը հայցի ապահովման միջանկյալ միջոց էր կիրառել՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ Սարոյանը նաև շարունակում է տնօրինել թեմի առաջնորդարանի ֆինանսական միջոցները. «Արման Սարոյանը այսօր բանկային հաշիվներով գործարքներ է կատարում՝ դատարանի որոշման և հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա։ Ավելին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երբ նրան զրկել էր պաշտոնից, նաև դադարեցրել էր նրա լիազորությունները բանկում։ Եվ հարկադիր կատարողը, կատարողական վարույթի օրենքի կամայական մեկնաբանությամբ, ինքն է լիազորել Արման Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարք կատարի։ Այսինքն՝ հարկադիր կատարողը իրեն դրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղը և նման լիազորություն է տվել։ Եվ այսօր Արման Սարոյանը այդ բանկային հաշիվներին մատչելիություն ունի, ավելին՝ կառավարում և տնօրինում է՝ չունենալով դրա իրավունքները։

Ապրիլի 1-ի դրությամբ արդեն իսկ ավելի քան 15 միլիոն դրամ է նա այդ հաշիվներից դուրս հանել։ Եվ այդ հաշիվներում էլ բազմաթիվ դրամական միջոցներ կան, որոնց մասով մենք մտահոգություն ունենք, որ նա կարող է վատնել։ Մենք դատարանին խնդրել ենք հայցի ապահովումը վերացնել՝ թվարկածս պատճառաբանություններով։ Դատարանը մերժել է։ Այնուհետև հակընդդեմ ապահովում ենք միջնորդել կիրառել։ Տեղեկացնեմ, որ դա պատասխանողին տրված իրավական գործիք է։ Տրամաբանությունը հետևյալում է՝ եթե կիրառված է հայցի ապահովման միջոց և դրա արդյունքում կարող է պատասխանողը վնաս կրել (իսկ հայցի ապահովման միջոց կիրառելը դեռ չի նշանակում, որ հայցվորը ճիշտ է, և շատ դեպքերում բնականաբար հայցը մերժվում է դատարանի կողմից), հակընդդեմ ապահովման դեպքում դատարանը պարտավորեցնում է հայցվորին բերել որոշակի դրամական միջոց և մուծել դատարանի դեպոզիտ, որպեսզի երբ հայցը մերժվի և պարզվի, որ պատասխանողը վնասներ է կրել, ապա պատասխանողը կարողանա հատուցել իր վնասները։

Մենք միջնորդել ենք դատարանին հակընդդեմ ապահովում կիրառել։ Բերել ենք բանկից ապացույցներ, որ արդեն 15 միլիոն դրամից ավելի նա ելքագրել է հաշվից։ Բերել ենք նաև ապացույցներ, որ բանկում կան մեծ դրամական միջոցներ, որոնց նույնպես նա հասանելիություն ունի։ Եվ խնդրել ենք կիրառել հակընդդեմ ապահովում։ Պարզ է, որ դա էլ է մերժվել դատարանի կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։