Փաշինյանի ժամանման պատճառով վարորդներին թույլ չէին տալիս կայանել մեքենաները, քարշակներով հեռացնում էին

Լուրեր

11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:07
«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում պետք է մասնակցի Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրների թեմայով խորհրդաժողովին: Factor.am-ը ժամանման պահին նկատեց, որ հյուրանոցի շրջակա հատվածներում ավտոմեքենաներ չկային կայանված: Տարածքում կային ոստիկաններ և Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը հսկող աշխատակիցներ:

Վարորդներին թույլ չէին տալիս մեքենաները կայանել շենքի հարակից տարածքում, իսկ արդեն կայանված մեքենաները փորձում էին քարշակներով հեռացնել:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում մեկնաբանելով, թե ինչու են մեքենաները տարհանվում, ասաց, որ նմանատիպ միջոցառումների ժամանակ միշտ էլ ոստիկանությունը, անվտանգությունից և հասարակական կարգը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով, նմանատիպ միջոցառումներ է իրականացնում:

Հիշեցնենք, որ նախկին իշխանությունների օրոք էլ Սերժ Սարգսյանի՝ որևէ հասցեում հյուրընկալվելու դեպքում կրկին նույն տեսարանին էինք ականատես լինում: Նիկոլ Փաշինյանը դեռ չէր ժամանել, բայց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի շրջակայքում սովորաբար մեքենաները կայանող վարորդները ստիպված էին երկար ժամանակ կայանելու տեղ փնտրել: