Ով կրակել է, թող պատասխանատվության ենթարկի. Ծառուկյանը պատասխանում է Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը FactorTV-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչած քննադատություններին՝ նշելով, որ անձամբ չի լսել, բայց իրեն տեղեկացրել են։

Անդրադառնալով ընտանիքին առնչվող հայտարարություններին՝ նա նշել է.

«Քաղաքականության մեջ աշխարհով մեկ ընդունված ա, որ չի կարելի ընտանիք մտնել՝ երեխա, կին, ծնողներ… Դա ինձ համար անընդունելի է: Ես և իմ բարձունքի վրա մնալու եմ… Ծառուկյանն իր կշիռը, իր հարգանքն էս տարիների ընթացքում ունի։ Ես ոչ ընտանիք եմ մտնում, ոչ երեխա եմ քննադատում»։

Հարցին` արդյոք իր որդին կվերադառնա՞ Հայաստան, Ծառուկյանը պատասխանեց.

«Այո, ինքը էնտեղ գործերով զբաղված ա, կավարտվի ամսի 7-ից հետո, անպայման կգա»։ Իսկ այն դիտարկմանը, թե հույս ունեն, որ մինչ այդ իշխանափոխությո՞ւն կլինի, հավելեց. «Դա Աստծո կամոք, որը բարին ա՝ նա կկատարվի»։

Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե ինչու Ծառուկյանը չքննադատեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Ադրբեջանին շնորհավորելու համար։

«Նա իմ ընկերն է, և ընկերությունը պետական աշխատանքի հետ պետք չի խառնել իրար։ Նա մեր, իմ հարգարժան մարդն ա և իմ երկրի համար ամեն հարցով պատրաստ ա եղել, որն էլ պետք ա, արել ա»,- արձագանքեց Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։