Երբ Սերժ Սարգսյանը շրջադարձ իրականացրեց և Հայաստանը տարավ ԵՏՄ, հանրաքվե եղա՞վ․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից և ԱՊՀ-ից»․ «Շնորհապետական» կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը արտաքին քաղաքականության իրենց տեսլականը ներկայացնելիս հայտարարում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի քաղաքականությունից և հստակ ռազմավարական ուղղություն ընտրի դեպի Արևմուտք։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ռազմավարական աստիճանի հասցնել Եվրամիության պետությունների հետ և Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները: Թուրքիայի հետ աշխատելու ենք, որ բարիդրացիական հարաբերություններ ձևավորվեն, բայց ականջալուր և նախանձախնդիր կերպով հետևելու ենք, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հարցը առաջ տանենք, և դա հնարավոր է, ես հավատում եմ դրան: Իսկ Ադրբեջանի հետ պետք է փորձենք հավասարակշռված խաղաղության հասնել, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական շահերը նույնպես նկատի ունենան»,- ասաց Սիմոնյանը։

Նա քննադատեց նաև գործող իշխանությունների եվրոպական քաղաքականությունը՝ հայտարարելով, որ վիզաների ազատականացման մասին միայն խոսվում է, բայց իրական քայլեր չեն արվում։ Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանը շարունակում է մնալ ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, Եվրոպան չի դիտարկի Հայաստանին որպես լիարժեք վստահելի գործընկեր Շենգենյան գոտու ազատ մուտքի հարցում։

Սիմոնյանը դեմ է ԵՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին՝ հիշեցնելով, որ Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու որոշումն էլ ընդունվել է առանց հանրային քննարկման։

«Սերժ Սարգսյանը մի գիշերվա ընթացքում շրջադարձ իրականացրեց և Հայաստանը տարավ դեպի ԵՏՄ: Այն ժամանակ հանրաքվե եղա՞վ: Հիմա էլ դրա կարիքը չկա»,- նշեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։