Իրանը զգուշացրել է՝ կարող է ուրանը հարստացնել մինչև զենքի համար նախատեսված մակարդակի, եթե հարձակման ենթարկվի

Լուրեր

24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
Բոլորը

Իրանը կարող է ուրանը հարստացնել մինչև 90%՝ այդպիսով այն հասցնելով միջուկային զենքի ստեղծման նպատակով օգտագործելու համար պիտանի մակարդակի, եթե երկիրը կրկին հարձակման ենթարկվի։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզային, գրում է DW-ն։

«Իրանի տարբերակներից մեկը մեկ այլ հարձակման դեպքում կարող է լինել 90% հարստացումը։ Մենք այն կքննարկենք խորհրդարանում»,- գրել է Ռեզային X-ում։

ՄԱԿ-ի միջուկային գործակալություն ՄԱԳԱՏԷ-ն հայտնում է, որ Իրանն արդեն իսկ ունի ավելի քան 440 կիլոգրամ (970 ֆունտ) ուրան, որը հարստացված է մինչև 60%, ինչը նշանակում է, որ այն ընդամենը մի քանի քայլ է հեռու զենքի համար նախատեսված մակարդակից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որ Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմը «փլուզման եզրին է», Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իրանական զինված ուժերը պատրաստ են «դաս տալ» ցանկացած ագրեսորի։

«Մեր զինված ուժերը պատրաստ են արձագանքել և դաս տալ ցանկացած ագրեսիայի։ Վատ ռազմավարությունը և վատ որոշումները միշտ հանգեցնում են վատ արդյունքների։ Աշխարհն արդեն հասկանում է դա»,- X-ում գրել է Ղալիբաֆը։

Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ Վաշինգտոնն «այլընտրանք չունի», քան ընդունել Իրանի 14 կետանոց խաղաղության առաջարկը։

«Ցանկացած այլ մոտեցում կլինի բացարձակապես անորոշ, մեկ ձախողում մյուսի հետևից։ Որքան նրանք ձգձգեն, այնքան ավելի շատ ամերիկացի հարկատուներ կվճարեն դրա համար»,- ընդգծել է նա։

Դոնալդ Թրամփի կողմից Թեհրանի առաջարկների մերժումը սրել է մտահոգությունները, որ Իրանի հետ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, ինչը հետագայում է՛լ ավելի կապակայունացնի պատերազմի պատճառով արդեն իսկ քաոսի մեջ գտնվող համաշխարհային էներգետիկ շուկաները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի