Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
Հանրապետության տարածքում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16- 20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։