Եվրոպական չափանիշը նա չէ, որ Կոշտան Երևանում ելույթ ունենա, այլ մանկապղծության դեպքը չկոծկվի․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք մեր ժողովրդին չենք խաբում, ասում՝ թե այս երկիրը տանում ենք Եվրոպա, մենք ասում ենք՝ եվրոպական չափանիշներն ենք բերելու Հայաստան։  Հայաստանում եվրոպական չափանիշը նրա մասին չի, որ Անտոնիու Կոշտան է Երևանում ելույթ ունենում, նրա մասին է, որ մանկապղծության դեպքը չի կոծկվում»,- ԲԴԽ-ի մոտ իրականացվող քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն այն կառույցն է, որը պետք է երաշխավորի դատարանների անկախությունը, սակայն ներկայիս իրողությունները հակառակն են ապացուցում:

«Մի երկրում, որ բարձրագույն դատական խորհրդի անդամները Ներքին գործերի նախարարությունից օպերատիվ համարներ են վերցնում, դնում իրենց մեքենաների վրա, այդ երկրում կարող է լինել արդարադատություն։ Պատկերացնում եք ինչի՞ մասին է խոսքը գնում։ Օպերատիվ համարներ են վերցնում, դնում իրենց մեքենայի վրա, որ իրենց արագաչափը իրենց չտուգանի, որ ասենք պարեկը իրենց չկանգնացնի։  Սա է մակարդակը այս երկրում դատական իշխանության։ Եվ սրանով ուզում են այս երկրում արդարադատություն իրականացնել»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։