ԱԺ ուժերը վարչապետին խորհուրդ են տալիս չչարաշահել պաշտոնական դիրքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գևորգ Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չէ, բայց համոզված է, որ նրա մարզային այցելությունները վարչական ռեսուրսի չարաշահում չեն, ինքն այդ հանդիպումների իրավունքն ունի:

«Եթե վարչապետը փաստացի անցնում է քարոզչության, բնականաբար, դրանով վնասվում է հավասարության մթնոլորտը»,-հռչակում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Նա քարոզարշավի մեկնարկից առաջ վարչապետի պաշտոնակատարի հանդիպումներում չի տեսնում Սահմանադրությանը հակասող խոստումներ, որոնք կարող են համարվել քարոզարշավից առաջ տրվող նախընտրական խոստումներ․ «Եթե մենք էսօր ամեն մի խոստում համարենք ընտրակաշառք, ուրեմն որևէ մեկս պիտի քարոզարշավ չանենք»։

Վարչապետի հանդիպումներում դաշնակցական Արմեն Ռուստամյանը տեսնում է այն, ինչ չի տեսնում Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետը քարոզարշավի մեկնարկից առաջ ընտրողներին խոստումներ է շռայլում։

«Միշտ էլ իշխող ուժերն ունենում են էն առավելությունը՝ իրենց պաշտոնական դիրքը ուղղակի կամ անուղղակի, քողարկված կամ չքողարկված իրականացնելու, բայց ես իրենց խորհուրդ կտամ էդքան բացահայտ չանել»,-առաջարկում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Պարոն Ռուստամյանը համոզված է, որ ԿԸՀ-ն պետք է ուսումնասիրի Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հանդիպումները քաղաքացիների հետ և առնվազն պարզաբանումներ ներկայացնի․ «Ինքը չի կարող անտարբեր դիտորդի դերում ներկայանալ, երբ որ գործող մասնակից կողմերը մտահոգություններ են հայտնում, էդ ժամանակ արդեն խնդիր կա, ուրեմն իրանք պետք է կարողանան որպես անաչառ դատավոր էս հարցերին պարզաբանումներ տան, գնան առաջ»։

Հայտնի է, որ «Թրանսփերենսի ինթերնեյշընըլը» Նիկոլ Փաշինյանի մարզային հանդիպումները համարել է վարչական ռեսուրսի չարաշահում։ Ալեն Սիմոնյանը ծանոթ չէր միջազգային այդ կազմակերպության մեկնաբանությանը:

«Պարոն Փաշինյանը առաջին իսկ օրվանից զբաղվել է և այցելել է մարզեր։ Ինչ վերաբերվում է օրենքին, ինչ վերաբերվում է է քարոզարշավին, օրենքը հստակ ասում է, որ քարոզչությունը կարող է լինել նույնիսկ երկրորդ օրվանից սկսած ընտրությունների»,- համոզված է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

Պարոն Սիմոնյանը նկատում է, որ օրենքով կարգավորված չէ պետական պաշտոնյայի մասնակցությունը քարոզարշավին աշխատանքային ժամին։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի շաբաթօրյա երթին, այդտեղ նախընտրական ոչինչ չի տեսնում նրա թիմակիցը, թեպետ քարոզարշավի մեկնարկը հաջորդ երկուշաբթի է․ «Մենք դրանից առաջ էլ ենք երթեր արել ու էլի անելու ենք, իմ պաստառներն օրինակ շատ հնարավոր է հայտնվեն 24, 25-ից սկսած: Կազմակերպությունը չի կարող հասցնել ենթադրենք ամսի 26-ի առավոտյան բոլոր պաստառները փակցնել»։

Նոյեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատարի նախաձեռնած քայլարշավի մասին հանրապետական Էդուարդ Շարմազանովը խոսում է հեգնանքով՝ նրա մոտ քայլելն ավելի լավ է ստացվում, քան աշխատելը։

«Հուսով ենք մի օր ինքը ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով, իսկ կառավարման գործը կթողնի ուրիշներին»,- հեգնանքը չի դադարեցնում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Պատգամավորը պնդում է, որ մարզային հանդիպումներով Փաշինյանը ոչ միայն չարաշահում է վարչական ռեսուրսը, նա նաև ընտրական օրենսգիրքն է խախտում։ Ի դեպ, պատգամավորը տեղեկացրեց, թե ինչպես է ինքը քարոզարշավի ընթացքում շփվելու ժողովրդի հետ՝ երգելու է, պարելու է, բայց չի արտասանելու:

Մհեր Արշակյան