ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ մենք տարիներ անց ատոմակայան չունենանք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Այսօր մենք գտնվում ենք Մեծամորում՝ Հայաստանի Հանրապետության ամենակարևոր ռազմավարական օբյեկտի մոտ՝ ատոմակայանի մոտ: Այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Եթե անցյալ տարի որոշում չկայացվեր նոր էներգաբլոկի կառուցման մասին, ապա տարիներ անց մենք այլևս ատոմակայան չենք ունենալու: Հիմա Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի մենք տարիներ անց չունենանք ատոմակայան: Ինչպե՞ս է դա անում. որոշումը ձգձգում է, ասում է՝ քննարկում ենք Ֆրանսիայի հետ, քննարկում ենք Չինաստանի հետ, քննարկում ենք Ամերիկայի հետ, քննարկում ենք Ռուսաստանի հետ, և որոշում չի կայացվում:

Ստրատեգիական խնդիրների վերաբերյալ որոշման չկայացումը նույնպես ձախողում է ամբողջությամբ, որովհետև այդ որոշման կայացումից է կախված, թե ապագայում մեր սերունդները կունենան Հայաստանի Հանրապետություն, որը ունի էներգետիկ ինքնիշխանություն, թե՞ կունենան Հայաստանի Հանրապետություն, որը կախված է, ասենք, Թուրքիայի էներգետիկայից, կամ հարևան Ադրբեջանի, կամ այլ երկրների»,-նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։