Ավինյանի կողմից ֆոտոխցիկ նվիրելը պարունակում է արգելված արարքի տարրեր․ Դաինել Իոաննիսյան

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ՔՊ պատգամավորի թեկնածու, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն ֆոտոխցիկ նվիրելը խնդրահարույց է համարում, բայց վերապահումներով։

Factor.am-ի հետ զրույցում նա կարևոր համարեց հանգամանքը՝ արդյո՞ք նվերը ստացած քաղաքացու 18 տարեկանը լրացած է, թե՝ ոչ։

«Ուսումնասիրելով հրապարակված նյութերը մեզ մոտ որոշակի անհստակություններ են մնում կապված նրա հետ, թե արդյոք այդ նվերը ստացած քաղաքացին ընտրող է, թե՞ ընտրող չէ։ Ամեն դեպքում, առերևույթ կա Քրեական օրենսգրքի 221 հոդվածով արգելված արարքի էլեմենտներ, և համարում ենք, որ իրավապահները պետք է քրեաիրավական գնահատական տան այդ գործողությանը»,- ասաց Դաինել Իոաննիսյանը։

Հիշեցնենք՝ երեկ Factor.am-ը տեղեկացրել էր, որ Տիգրան Ավինյանն ընտրական շրջանում մանկատան սանին ֆոտոխցիկ է նվիրել։

Մեր հրապարակումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց դեպքն ուսումնասիրելու մասին։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի 221 հոդվածն արգելում է ընտրական գործընթացների ժամանակահատվածում բարեգործություն իրականացնելը։

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դիտորդական կազմակերպությունն իրավապահներին չի դիմել, քանի որ ՀԿԿ-ն հայտարարել է, որ սկսել է ուսումնասիրությունը։

Տիգրան Ավինյանը երեկ Factor.am-ի հետ զրույցում հաստատել էր ֆոտոխցիկ նվիրելու մասին տեղեկությունը և նշել, որ այն նվիրել է մանկատան սանին։ «Խոսքը մանկատան մեր սանի մասին է, որին այցելել եմ մեկ ու կես տարի առաջ, համապատասխան ֆինանսավորում էինք փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել։ Մենք նորից գնում ենք արել և նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի»,- ասել էր Տիգրան Ավինյանը։

Մեր դիտարկմանը, որ նախընտրական փուլում է նվերը տեղ հասել, Ավինյանն արձագանքել էր․«Ինքը մի բան է ստացել, որը չէր ստացել մեկ տարի առաջ»։

Հարցին՝ նախընտրական փուլում նվեր տալը խնդրահարույց չի համարո՞ւմ, Ավինյանը բացասական պատասխան տվեց։ «Չեմ կարծում, որ խնդրահարույց է, եթե խոսքը մի բանի մասին է, որը մեկ ու կես տարի առաջ պետք է տեղի ունենար։ Մենք դեռ պետք է ներողություն խնդրենք, որ պատշաճ չի արվել»,-ասել էր Ավինյանը։

Այս ընտրությունների շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Գոհար Ղումաշյանն արդեն անցնում է քրգործով, նա դեռ չէր հասցրել քաղաքացուն հեռուստացույց նվիրել, միայն հեռախոսազրույցով քննարկել էր նվերը տալու հարցը։

Նարեկ Կիրակոսյան