ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցները «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով , որ ԱԳՆ անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ են խոնարհվել անմար կրակի մոտ: