Վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մուրճին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Նախընտրական հանրահավաքի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը բեմ է բերել մուրճ և բահ՝ պատկերավոր համեմատություն անցկացնելով գործող իշխանությունների գործելաոճի և իրենց թիմի նպատակների միջև։

Ցուցադրելով մուրճը՝ Կարապետյանը նշել է․ «Մարդ կա, որ էս մուրճը ժողովրդի վրա ճոճում ու սպառնում ա։ Սա այսօրվա Հայաստանի խորհրդանիշն ա. սեփական ժողովրդի վրա մուրճ ճոճելն ու նսեմացնելը»։

Որպես իրական փոփոխությունների և վաղվա Հայաստանի խորհրդանիշ՝ նա բարձրացրել է բահը. «Բահը շինարարության և կառուցելու մասին ա։ Վաղվա ուժեղ Հայաստանը ծաղկեցնելու ա էդ հողերը, էդ գյուղերը կառուցելու ա»։

Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ երկրում հազարավոր հեկտարներ անմշակ են մնացել, իսկ Արցախից տեղահանվածները, գյումրեցիներն ու սպիտակցիները բնակարանի խնդիր ունեն։ Նա խոստացել է հենց այդ բահով կառուցել 20 հազար բնակարան:

Որպես արդյունավետ աշխատանքի օրինակ հիշատակելով տարիներ առաջ Տաշիրում իրենց թիմի կառավարման փորձը՝ Կարապետյանն ամփոփել է․ «Էս անգամ գործը շատ ա, երկիրը քարուքանդ ա, զրոյից պետք ա սկսենք։ Բայց պետք ա աշխատենք իրար հետ, և վստահ եմ՝ կառուցելու ենք մեր երկիրը»։