Փաշինյանը հունից դուրս եկավ, ասաց՝ մեծ-մեծ խոսող գեներալները ֆորսաժով փախել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը Կոռնիձորում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկար տարիներ հայ հասարակությանը համոզել են, թե որոշ տարածքներ պատկանում են Հայաստանին, մինչդեռ այդ պատկերացումները, ըստ նրա, հանգեցրել են նրան, որ թուլացել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ սեփականության զգացողությունը։

«Մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև էն տարածքները, որոնք մեր իրականության մեջ փորձառվել և ինքներս մեզ հավատացրել ենք, որ դրանք մեր տարածքներն են, մեզ են պատկանում, էդ տարածքները մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև էդ տարածքները օգտագործվել են նրա համար, որ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելիության և սեփականության իրավունքը թուլանա, թուլանա, թուլանա: Մենք շատ դժվար ճանապարհով ենք գնացել և շատ դժվար արձանագրումներ ենք արել: Էդ արձանագրումներից ամենադժվարը եղել է այն, որ մեր պետությունը իր ստեղծման առաջին օրից՝ 1991 թվականից, գտնվել է թակարդում: Եվ մենք ձեզ հետ միասին ունեցել ենք համարձակություն առերեսվել էդ ճշմարտության հետ: Եվ մենք էսօր մեր պետությունը թակարդից հանել ու դրել ենք բոլորովին այլ զարգացման տրամաբանության վրա: Մենք հաղթահարել ենք մաքառման, գոյատևման տրամաբանությունը և դուրս ենք եկել զարգացման տրամաբանություն։ Ասում են՝ ազատագրված տարածքներ, էդ ամբողջ տարածքները չի՞ եղել չորս-հինգ գեներալի վերահսկողության ներքո, որտեղ իրենք ընդամենը ցորեն են ցանել, չգիտեմ ինչ են արել… թալանել են: Եվ մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, դրա պատասխանն ենք տվել »,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։