Նիկոլ Փաշինյանը զբաղված է շանտաժով․ «Միասնության թևերը» քարոզարշավն սկսեց Գոշավանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

«Մենք քարոզարշավը որոշեցինք սկսել Գոշավանքից, որովհետև այն մեզ համար նաև արդարությունն է խորհրդանշում. արդարությունը, իրավունքը մեզ համար կարևորագույն արժեքներ են»,- այս մասին վանքի տարածքում հայտնեց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ բոլոր ուժերն են այսօր խոսում խաղաղության մասին, ոչ ոք չի ասում, որ Հայաստանին պատերազմ է պետք։ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներն էլ, որ եթե նրանք իշխանության չլինեն, ապա պատերազմ է լինելու, Թաթոյանը ՔՊ-ի հնարածն է համարում։

«Այսպես իշխանությունը փորձում է թաքցնել, քողարկել այն հարցը, թե ինչու են նրանք ձախողել մեր երկրի անվտանգության համակարգը այն աստիճան, որ հիմա մեզ սպառնում են պատերազմով, և դեռ մի հատ էլ պահանջներ են ներկայացնում, իսկ իշխանությունը ոչ միայն տուրք է տալիս, այլ ասում է՝ անպայման պետք է անենք, որովհետև պատերազմ կլինի։ Հարց է առաջանում՝ որտե՞ղ ենք մենք տեսել երկրի ղեկավար, որ անվտանգության համակարգը այն աստիճան չի կարողացել զարգացնել, ընդհանրապես չի կարողացել, որ ոչ միայն չկարողանա, որևէ մեկը սպառնա պատերազմով, այլ ասում է՝ եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։

Քանի՞ կոպեկ արժե արդեն այնպիսի մարդու ղեկավար լինելը, որ ընդամենը զբաղված է մեր ժողովրդին շանտաժի ենթարկելով»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։