Եթե իշխանափոխություն լինի՝ ՌԴ-ի ազդեցության գոտի կվերադառնանք, ԹՐԻՓՓ-ի հավանականությունը կնվազի. Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
Բոլորը

ԱՄՆ Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը, հիմնվելով «Արմես» ընկերության հետ համատեղ իրականացված հարցման տվյալների վրա, Factor TV-ի հետ զրույցում գնահատել է ընտրությունների հնարավոր ելքերը, դրանց շուրջ զարգացումները և Հայաստանի առջև ծառացած ռազմավարական ընտրությունը։

Վերլուծելով նախընտրական վարկանիշները՝ Կոպալյանը շեշտում է, որ վճռորոշ դերակատարում ունենալու են չկողմնորոշված ընտրողները։ Նրա դիտարկմամբ՝ հենց այս զանգվածի ձայներն են որոշելու ընտրությունների վերջնական արդյունքը։

«Ամենակարևորը, երբ որ զբաղվում եք այս տեսակի հետազոտական աշխատանքով, անորոշ կամ չկողմնորոշված քվեարկողների որոշումն է։ Մոտավորապես 47%-ը հենվում են դեպի «Քաղաքացիական պայմանագիր»։ Եթե անորոշ քվեարկողների 47%-ը հենվեն դեպի ՔՊ-ին, ՔՊ-ի այդ 32.5%-ը դառնում է 50-51%»,- նշում է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, Կոպալյանը կարծում է, որ այն համախմբված չէ և պայքարում է ընդհանուր 22-25%-անոց ընտրազանգվածի համար։ «Հայաստանի ընտրական դաշտում մոտավորապես այս պրոռուսական կամ հակաժողովրդավարական, կամ հակաթավշյա-հեղափոխական ընդդիմությունը կազմում է 22-ից 25%։ Այս երեք կուսակցությունները՝ ընդդիմության, մրցում են իրար հետ, որ տեսնեն՝ ով կարող է այդ 20%-ից ամենաշատ ձայնը վերցնել»։

Անդրադառնալով իշխանության վարկանիշի աճի պատճառներին՝ Կոպալյանը մատնանշում է մի քանի գործոն. «Փոխնախագահ Վենսի այցը մենք տեսանք, որ ահագին դրական արդյունք ունեցավ։ Երկրորդը՝ թոշակների հարցը։ Մյուսը՝ երբ որ Իրանի պատերազմը եղավ, բոլորը, բնականաբար, մտահոգություններ ունեին, բայց ներկա կառավարության կարողությունը, որ այն ձևով կառավարեցին, որ այդ հակամարտությունը Հայաստանի վրա բացասական ազդեցություն չթողեց, հասկանում ենք, հանրությունը դա գնահատեց»։

Կոպալյանը հստակ սահմանազատում է անցկացնում արևմտյան երկրների քաղաքական աջակցության և Ռուսաստանի կողմից իրականացվող միջամտության միջև։ Նա ընդգծում է, որ Ռուսաստանի գործողությունները կրում են հիբրիդային պատերազմի բնույթ։

«Երբ որ տեսնում ենք ամբողջ այդ «մատրյոշկա» սկզբունքները և հիբրիդ հարձակումները, որ գալիս են Ռուսաստանի տարբեր կարողության և անվտանգության աշխատանքային խմբերից, երբ որ տեսնում ենք հաճախակի և հետևողական կիբերհարձակումներ Հայաստանի վրա, դա է խնդիրը»,- ասում է նա։ Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի համար Հայաստանի ինքնիշխանությունը երկրորդական է սեփական շահերի համեմատ։ «Ռուսաստանի մոտեցումը՝ Կրեմլի տրամաբանությունը, ասում է՝ երբ որ խոսում ենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, մենք հասկանում ենք տեր-ծառա հարաբերություն։ Ռուսաստանն ասում է՝ ո՛չ, դուք պետք է զբաղվեք իմ շահերով»։

Խոսելով ընտրությունների նշանակության մասին՝ Ներսես Կոպալյանը ներկայացնում է երկու հնարավոր սցենար։ Առաջինի դեպքում, եթե գործող իշխանությունը վերընտրվի, դա կնշանակի. «կայունություն, կնշանակի կարգավորում, կնշանակի տևական շարունակություն այն արտաքին ռազմավարության, որը ներկայիս ունենք»։

Իշխանափոխության դեպքում, ըստ նրա, Հայաստանը կանգնելու է լրջագույն մարտահրավերների, այդ թվում՝ պատերազմի վտանգի առաջ։ «Եթե ունենանք իշխանափոխություն, Ադրբեջանի արձագանքը ակնհայտ է։ Ալիևը նստել, սպասում է, նրան պատճառ է պետք, որ ինքը ուժ կիրառի։ Եվ եթե ունենանք այդ տեսակի արդյունք, Ալիևը չի նստելու և սպասի, թե ինչ է լինելու այս նոր, պրոռուսական ղեկավարության մոտեցումը։ Ինքը այդ պահին միանգամից ուժ է կիրառելու, որովհետև իր շահերից է բխում։ Ինքը Հայաստանին ժամանակ չի տալու, որ փորձենք վերականգնվենք կամ հասկանանք՝ ինչ ենք անում»,- ամփոփում է Կոպալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան