Factor TV-ի ահազանգից հետո ԿԸՀ-ն Գյումրիի համայնքապետարանից պահանջել է հեռացնել քարոզչական տեսանյութը

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Գյումրիի համայնքապետարանի պաշտոնական էջում տեսանյութ էր հրապարակվել, որում Գյումրիի քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը ելույթ է ունենում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և կուսակցության այլ անդամների՝ գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ։

«Նարեկ Կարապետյանի փոխարեն այստեղ կանգնած պետք է լիներ Սամվել Կարապետյանը, իմ փոխարեն՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Երկու հզոր մարդկանցից վախենում է այս իշխանությունը, վախի մթնոլորտի մեջ է այս իշխանությունը»,- ասում է Առաքելյանը։

Տեսանյութը հավանաբար նկարահանվել է մայիսի 3-ին, երբ «Ուժեղ Հայաստան»-ի անդամները Գյումրիում էին։  

Factor TV-ի ահազանգի հիման վրա ԿԸՀ-ն դիմել է Գյումրիի համայնքապետարան և զգուշացրել՝ հեռացնել տեսանյութը։

«Ընտրական օրենսգրքով չի թույլատրվում համայնքի կամ պետական էջերում քարոզչական բնույթի նյութ դնել նախընտրական քարոզչության ժամանակահատվածում»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը՝ հավելելով, որ դրա համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Գյումրիի քաղաքապետարանի էջում տեսանյութն արդեն անհասանելի է։

ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը վերաբերում է վարչական ռեսուրսի օգտագործման արգելքին և նախընտրական քարոզչության սահմանափակումներին։  

  • Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
  • Արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։

Անի Թամրազյան