Մեկը ասեց` «լավ գազ տվեցիր Պուտինին», բայց դրա հետևանքը բոլորիս վրա է տարածվել. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվաում կայանալիք շքերթին չմասնակցելու որոշումը: Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է, որ քարոզարշավի պատճառով չեն կարող մասնակցել շքերթին:

Ընդդիմադիր պատգամավորը վարչապետի բացատրությունը համեմատեց դպրոցական արդարացումների հետ` ասելով, որ նման պատճառաբանությունները լուրջ չեն:

«Դպրոցներում երեխաներ կային, չէ՞․ «փորս է ցավում», չգիտեմ՝ «էս է եղել, էն է եղել», ու այդպես պարբերաբար դասերից բացակայում էին։ «Երկիր Մեդիա»-ում աշխատելու ժամանակ մի լրագրող ունեի, որը, կարծեմ, ութերորդ անգամ տատի հուղարկավորությանը մասնակցելուց հետո խնդրեցի իր տատիների ցանկը տա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող էր ասեր, օրինակ՝ կորոնավիրուսով է վարակվել մի օրով, երկու օրով, և այդպես պլստար, մայիսի 9-ին չգնար։ Լուրջ չի։ Ցավոք սրտի, եթե Փաշինյանը ընտանիքի ներկայացուցիչը ինքը լիներ, գլուխը քարի, ինչ ուզեին թող ընտանիքում անեին։ Բայց, ցավոք սրտի, առայժմ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա լուրջ չի, որովհետև վերանալով ներկայիս քաղաքական միջազգային հարաբերություններից՝ մայիսի 9-ը հայ ժողովրդի հաղթանակն է նաև, որովհետև Հայրենական մեծ պատերազմին և ընդհանրապես Երկրորդ աշխարհամարտին տարբեր երկրներով հայ ժողովուրդը անվերապահ մասնակցություն է ունեցել։ Եվ այդ առումով այսպես պարբերաբար «խռովկան-չխռովկան» վերաբերմունքով, բնականաբար, վնասում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նաև անդրադարձավ ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավի ընթացքում հնչած արտահայտություններին:

«Օրերս ոչ պաշտոնական իշխանական ռեսուրսով քարոզարշավի ժամանակ գյուղերից մեկում մեկն ասաց․ «Լավ գազ տվեցիր Պուտինին»։ Ակամա այդ պահին մտքովս ուրիշ բան եկավ՝ այդ գազ տալով ոգևորվելու հետևանքը նույն «գազով» բոլոր մեր հայրենակիցների վրա է տարածվելու։ Եվ ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ խոշոր տերությունների հետ այդպես մանր, անչափահաս երեխայի նման չեն վարվում»,- եզրափակեց Մանուկյանը:

Մամրամասները` տեսանյութում: