Խորհուրդ չենք տալիս. Զելենսկին՝ Մոսկվայում Մայիսի 9-ի շթերքին օտարերկրյա առաջնորդների մասնակցության մասին

Լուրեր

24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ խորհուրդ չի տալիս օտարերկրյա առաջնորդներին մասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը մերժել է Ուկրաինայի առաջարկը մայիսի 6-ից հրադադարի մասին, ի պատասխան՝ «միայն նոր ռուսական հարվածներ են եղել, Ռուսաստանից նոր սպառնալիքներ», գրում է Current time-ը:

«Նրանք ուզում են Ուկրաինայից թույլտվություն իրենց շքերթն անցկացնելու համար, որպեսզի կարողանան անվտանգ կերպով տարին մեկ անգամ մեկ ժամով դուրս գալ հրապարակ, ապա վերադառնալ մեր ժողովրդին սպանելուն և կռվելուն։ Ռուսներն արդեն խոսում են մայիսի 9-ից հետո հարվածների  մասին։ Ռուսաստանի ղեկավարության տրամաբանությունը տարօրինակ է և ոչ ադեկվատ։ Կան նաև Ռուսաստանին մոտ որոշ երկրներից դիմումներ, որ իրենց ներկայացուցիչները ծրագրում են լինել Մոսկվայում։ Տարօրինակ ցանկություն է այս օրերին։ Մենք խորհուրդ չենք տալիս»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուկրաինան «կգործի հայելային». «Ուկրաինայի դիրքորոշումը հնարավորինս թափանցիկ և ազնիվ է. Ուկրաինան կգործի նույն կերպ։ Եթե լռություն լիներ, ուկրաինական պատժամիջոցներ չէին լինի»։

Ռուսաստանը նախկինում միակողմանիորեն հրադադար էր հայտարարել մայիսի 8-ին և 9-ին՝ սպառնալով Ուկրաինային զանգվածային հարված հասցնել Կիևի կենտրոնին, եթե շքերթը խափանվի, և «համարժեք պատասխան» տալ հրադադարի խախտման դեպքում։ Զելենսկին առաջարկել էր հրադադար հայտարարել մայիսի 6-ից, բայց Ռուսաստանն անմիջապես խախտել էր այն՝ հարվածներ հասցնելով ուկրաինական քաղաքներին։

Մոսկվայում կայանալիք շքերթը գրեթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի ներգրավման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի