Կրեմլը Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա ժամանող օտարերկրյա առաջնորդների ցանկն է հրապարակել

Լուրեր

24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Բոլորը

Կրեմլը հրապարակել է մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար Մոսկվա ժամանող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ցանկը։

Մոսկվա ժամանող պատվիրակությունների ղեկավարներն են՝ Աբխազիայի չճանաչված հանրապետության ղեկավար Բադրա Գունբան կնոջ հետ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիթը, Մալայզիայի Գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Հարավային Օսիայի չճանաչված Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ Սինիշա Կարան, Սերբական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Նենադ Ստևանդիչը կնոջ հետ, նաև Սերբական Հանրապետության «Անկախ սոցիալ-դեմոկրատների միության» նախագահ Միլորադ Դոդիկը կնոջ հետ։

Կրեմլը հայտնել է, որ բոլորը ՌԴ են ժամանելու սեփական նախաձեռնությամբ։

«Մենք այս տարի որևէ հատուկ հրավեր չենք ուղարկել, սակայն որոշ օտարերկրյա պաշտոնյաներ ցանկություն են հայտնել այցելել Մոսկվա այս հատուկ օրերին և մեր ղեկավարության հետ մասնակցել մայիսի 9-ին կայանալիք համապատասխան միջոցառումներին»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մեկնի Ռուսաստան, քանի որ մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։

«Ապլրիլին ՌԴ կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահին զգուշացրել եմ, որ չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին՝ քարոզարշավի պատճառով»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի